Փաշինյանին հրավիրել են ելույթ ունենալ Եվրախորհրդարանի լիագումար նիստում

Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում։

Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Այսօր Գրանադայում հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նրան հրավիրեցի ելույթ ունենալ Եվրախորհրդարանի լիագումար նիստում»,- ասել է նա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

Մեցոլան չի հստակեցրել, թե կոնկրետ երբ են Փաշինյանին սպասում Եվրախորհրդարանում, սակայն նշել է, որ «մի քանի շաբաթից»։

Եվրախորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը ԵՄ աջակցության կարիքն ունի։

«Հայաստանը մեր աջակցության և օգնության կարիքն ունի՝ հաղթահարելու ներկայիս հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է, քանի որ հազարավոր մարդիկ լքել են Լեռնային Ղարաբաղը», – հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031