Ադրբեջանի հայատյաց քաղաքականության արդյունքում 120,000 բնակիչ հումանիտար աղետի մեջ է. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը հանդիպել է Հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU) ներկայացուցիչներին և Իսպանիայի պատգամավորների կոնգրեսի անդամ Ջոն Ինարիտու Գարտիզային: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական իշխանության ցեղասպան քաղաքականության, արցախահայերի ներկա իրավիճակի հետ կապված հարցեր: Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների արդյունքները և ընդգծել տասնյակ հազար խաղաղ բնակիչներ բռնի տեղահանումն իրենց տներից, բնակավայրերից տեղի է ունեցել շուրջ 9 ամիս շրջափակումից հետո: Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով հովանավորվող տարիների հայատյաց քաղաքականության արդյունքում 120,000 բնակիչ գտնվում է հումանիտար աղետի մեջ: Հանդիպմանը ընդգծվել է նաև AGBU-ի անգնահատելի գործունեությունն այս օրերին` կապված բռնի տեղահանված արցախահայությանը ցուցաբերվող աջակցության հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031