
Եվրոպարլամենտն իր ընդունած հայտարարությամբ արձանագրում է, որ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակը հավասար է էթնիկ զտման. Գոհար Մելոյան

Գոհար Մելիքյանը գրում է. «Այսօր՝ Եվրոպական միության օրենսդիր մարմնի պլենար նիստի օրակարգում ընդգրկված էր՝ «Լեռնային Ղարաբաղում իրավիճակն Ադրբեջանի հարձակումներից հետո և Հայաստանի նկատմամբ շարունակական սպառնալիքները» վերտառությամբ հարցը:
Եվրոպարլամենտն իր ընդունած հայտարարությամբ արձանագրում է, որ՝
1️⃣ Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակը հավասար է էթնիկ զտման
2️⃣ Եվրոպական միությունը պետք է ընդունի սանկիացներ ուղղված Ադրբեջանի այն պաշտոնատար անձանց դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաում մարդու իրավունքների և հրադադարի խախտման համար:
3️⃣Եվրոպական միությունը պետք է դադարեցնի բոլոր բանակցությունները Բաքվի գործընկերության հետ կապված:
Ավելին, Եվրոպառլամենտը կոչ է անում Թուրքային զսպել իր դաշնակից Ադրբեջանին։
Խորհրդարանը նաև կոչ է անում ԵՄ-ին նվազեցնել իր կախվածությունը ադրբեջանական գազի ներկրումից և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի կամ նշանակալի հիբրիդային հարձակումների դեպքում՝ ամբողջությամբ դադարեցնել ԵՄ-ից ադրբեջանական նավթի և գազի ներմուծումը:
Հուսանք ԵՄ գործադիր մարմիններն ականջալուր կլինի Եվրոպական խորհրդարանի արձանագրումներին ու կոչերի»: