Նրա հայտնաբերման վերաբերյալ տեղյակ է պահվել նախաձեռնողը:
Թռիչքների կառավարման մասնագիտացված վարչությունը պարզում է, թե ինչպես են հղիության մեծ ժամկետով կնոջը թողել ինքնաթիռ:
Ֆրանսիան ջանում է պայմաններ ստեղծել, որպեսզի հնարավոր լինի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ում բանաձևի ընդունումը:
«Ջրի խնդիրն իսկապես այսօր միջազգային անվտանգության առանցքային գործոններից է: ՄԱԿ-ի Հազարամյակի մարտահրավերների ցանկի 6-րդ կետը վերաբերում է հենց ջրային անվտանգությանը: Ըստ ՄԱԿ-ի՝ աշխարհում մեկ միլիարդից ավելի մարդ չունի քաղցրահամ ջրից օգտվելու հնարավորություն, և 2030թ. ակնկալվում է շուրջ 700 միլիոն կլիմայական փախստականների հոսք ջրի պաշարների բացակայության հետևանքով»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը:
Երկրորդ կարևոր ուղերձը, որն Իրանը փոխանցում է, և Իրանի այդ անհանգստություններն ավելանում են, վերաբերում է Արևմուտքի աճող ազդեցությանը Հարավային Կովկասում, որն ավելի շատ դրսևորվում է հենց Հայաստանի Հանրապետությունում։ Վրաստանում ևս կա, բայց Հայաստանում իրավիճակ է փոխվում։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան գրավոր դիմել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին` ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու, նրա մանդատը հզորացնելու խնդրով, որ այն կարողանա էլ ավելի օգտակար լինել ՀՀ-ին:
Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին՝ իր պաշտպանությունն ապահովելու համար:
Հայաստանից Ռուսաստան գնացող կոնյակով բեռնված շուրջ 60 բեռնատար, 2 շաբաթ է՝ կանգնած է Լարսում: Պաշտոնական պարզաբանման համաձայն՝ ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, նաև իրականացվում են փորձաքննություններ:
Իրանագետ Ժաննա Վարդանյանի կարծիքով՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցն Իրան տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայ ազգաբնակչությանն էթնիկ զտման ենթարկելու ֆոնին, հետևաբար, ԼՂ-ում վերջին իրադարձություններն Իրանում անհանգստության տեղիք են տվել։
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատկանշական է, որ ՄԱԳԱՏԷ-ին ուղղված ԱԷԿ-ի կոնսերվացման առաջարկը համընկավ մի շարք էկոլոգիական կազմակերպությունների՝ ՎԶԷԲ-ին ուղղված կոչի հետ:
Անմեղ հայերի սպանության մեջ ՄԱԿ-ը նույնքան մեղավոր է, որքան Ադրբեջանը, ասում է բրիտանահայ շոումեն Գև Օրկյանը՝ անդրադառնալով Միավորված Ազգերի կազմակերպության՝ Արցախ կատարած այցին ու տարածած հաղորդագրությանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն է։
Թուրքիան փորձում է համոզել Իրաքի կառավարությանը՝ սկսել այս մեծ տրանսպորտային նախագիծը
«Դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել է, ընդ որում՝ բավականին կտրուկ: Այս ամենը տեղի է ունենում Արցախում ռազմական գործողությունների, անվտանգային սպառնալիքների ու ցեղասպանության ու Հայաստանի նկատմամբ սպառնալիքների մեծացման արդյունքում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ հավելելով, որ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին սա դրամական շուկայի բնական արձագանքն է, ինչին ԿԲ-ն այս ընթացքում դեռևս չի միջամտում:
Փարիզի քաղաքային խորհուրդը արցախահայերին խորհրդանշական ձևով Փարիզի պատվավոր քաղաքացիություն կշնորհի
ԿԽՄԿ աշխատակիցները սեպտեմբերի 29-ից օգնել են Լեռնային Ղարաբաղից գտնել և տարհանել ավելի քան 100 տարեց, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձանց։
Հարություն Ս.-ն ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ՀՀ-ում Հռոմի ստատուտի վավերացումը։ Այդ մասին տեղեկանում ենք թվիթերյան (X) իր գրառումից․
Այսօր Aravot.am-ը գրել էր, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի նախկին մամլո քարտուղար Արմեն Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Միքայել արքեպիսկոպոսի լուսանկարն ու Oragir.news-ին տված Սրբազանի հարցազրույցի վերնագիրը, որում ասված է. «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան»: Պաշտոնյան իր գրառման մեջ նշել էր ՀՀ ներքին գործերի նախարարությանն (ՆԳՆ) ու ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)։
Հայաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
«Տվյալ դեպքում հայկական կողմը չի կարող չհասկանալ, որ նման գործողությունն իրականում նշանակում է ՌԴ նախագահի մուտքի՝ Հայաստան արգելք։ Այս առումով Փաշինյանը և իր գործընկերները հետևողական են: Անցյալ տարի նրանք սկսեցին «մարզվել» ռուս քաղաքական և հասարակական գործիչների վրա»,- ասել է Զատուլինը:
Նա ողջունել է Հայաստանի իշխանությունների` բոլոր կարիքավորներին պաշտպանելու և օգնություն ցուցաբերելու ջանքերը՝ ՄԱԿ Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և քաղաքացիական հասարակության աջակցությամբ:
«Տեսնում եմ, խորհրդարանում իրենց պահում են ամենավերջին ցինիկի պես։ Դուք ընդհանրապես ծպտուն հանելու իրավունք չունեք, դուք մեզ բոլորիս եք հայրենազրկել, որովվհետև չկա Արցախ, մենք չենք էլ ունենալու Հայաստան, ձեզ թվում է՝ միայն Արցախն եք մատաղ արել, իհարկե այդպես չէ»,- ասաց Անի Գևորգյանը։
Ադրբեջանական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալել են նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։
ՀՀ ԱԺ-ի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացումը ակնհայտ ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի նկատմամբ։ Ցանկացած պետության համար դա նշանակում է նաև իրավական ինքնորոշման կորուստ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Միջոցառման մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեսակցել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պայթյունից տուժած քաղաքացիներին։ Այս մասին հայտնում է Առաջին լրատվական ալիքը։
Ակբա բանկը, հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների՝ ներկա փուլում բանկային ծառայություններից օգտվելու խիստ անհրաժեշտությունը, նրանց 5 տարի ժամկետով անվճար սպասարկմամբ կտրամադրի MasterCard Standard և Visa Բարերար տեսակի քարտեր։
Ձերբակալումից հետո պարզվել է, որ երիտասարդը զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:
Սյունիք հոկտեմբերի 3-ին հասել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանված անձանց համար։ Այս մասին տեղեկացավ Սյունիքի մարզպետի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջից։