
Փաշինյանը, Մակրոնը, Շոլցն ու Միշելը կհանդիպեն Գրանադայում

Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը, Էմանուել Մակրոնը, Օլաֆ Շոլցը և Շառլ Միշելը Գրանադայում հանդիպում կանցկացնեն՝ չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությանը: Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրախորհրդի առաջնորդների քառակողմ հանդիպումը տեղի կունենա, որպեսզի քննարկեն առկա իրավիճակը, քննարկեն, թե ինչ կարող է անել Եվրամիությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հետագա աշխատանքի հեռանկարները»,– ասել է նա։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է նաև, որ հանդիպման շրջանակում նախատեսվում է գործնական քայլեր ձեռնարկել ԵՄ–Հայաստան օրակարգի առաջմղման և խորացման ուղղությամբ։