Հայաստանում բնակվողների թիվը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո օրերի ընթացքում ավելացավ շուրջ 100 հազարով։ Ցավոք, Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված քաղաքացիներն իրենց կամքով չի, որ ևս մեկով հարստացրին հայաստանյան բարբառը․ նրանք Ադրբեջանի կողմից էթնիկ զտման կենդանի ապացույցներ են, սեփական տնից ու հայրենիքից բռնի տեղահանվածներ․․․
2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից Հայաստան արտահանումը կազմել է 601 մլն 525 հազար 700 դոլար, հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Սամվել Բաբայանի թալանը մոռացե՞լ եք, մեր հայրենիքը հանձնած Նիկոլին ասելիք չունե՞ք. Նարե Սիմոնյան
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ««ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ն հոկտեմբերի 22-28-ը կանցկացնի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը։
Մինչ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվում են պատերազմները, Ջո Բայդենը կոչ է անում սատարել Ուկրաինային և Իսրայելին, փորձագետներն արձանագրում՝ մեկնարկում է Երրորդ համաշխարհային պատերազմը, Հարավային Կովկասն ապրում է իր ավանդական խնդիրների ու Արևմուտք-ՌԴ առճակատման տրամաբանության շրջանակում։
«Հիմա 1 ամիս անցել է: Արդյո՞ք տեսել եք, որ ՀՀ ԱԺ-ն կանչի իր կոլեգաներին և հանդիպում ունենա: Դրա փոխարեն՝ գործող կառավարության ղեկավարը չշնորհավորեց Արցախի նախագահին՝ ասելով՝ դե, շնորհավորելու բան չկա, և այլն: Բա այդ ինչի՞ մի հատ ռիսկ չեն անում: Վա՞խ կա, որ կարող է ինչ-որ մեկն իրենց ծեծի, թե՞ խոստումներ ունեն տված»,- ասաց նա:
Իսրայելը և Միացյալ Նահանգները հայտարարել են, որ թույլ կտան մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված և անհրաժեշտ է ապահովել, որ մարդասիրական օգնությունն ուղարկվի որքան հնարավոր է շուտ։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետ այցելելիս։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Պետրոսյանների երիտասարդ ընտանիքը վերջին հինգ տարիների ընթացքում արդեն երկրորդ անգամ է տունը կորցնում։ Երեք որդիների հետ ընտանիքն այսօր Գյումրիում է՝ հույսով, որ սա վերջին տեղափոխությունն է։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վաղ առավոտից հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մի քանի հրամանատարական կենտրոններին, հակատանկային հրթիռների արձակման կետերին և ստորգետնյա ենթակառուցվածքին: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Քրեակատարողական հիմնարկներում շարունակում են մեծ թիվ կազմել այն քաղաքացիները, ովքեր տարբեր շինծու գործերով` բացառապես իշխանության ընդդիմախոսը լինելու պատճառով, անազատության մեջ են:
«Երաշխավորության գաղափարն այն մասին չէ, որ դատավորը պարտադիր պետք է ճանաչի երաշխավորներին: Ի՞նչ կարող է լինել առավել մեծ հեղինակության մասին, քան Կոլումբիայի նման երկրում նախագահ դառնալը: Մարդն ասում է՝ ես իմ խոսքն եմ դնում սեղանին: Բավականին մեծ գումար առաջարկված գրավը, երաշխավորների անձը, տնային կալանքը, որը գրեթե կալանքին հավասար բան է, փաստորեն որևէ նշանակություն չունեցան: Էլ չենք խոսում առհասարակ Արմեն Աշոտյանի անձի ու նրա հեղինակության մասին»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Վարդենիսցի 27-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
«Երկու ճակատ» պոդկաստի այս թողարկման հիմնական թեման Նիկոլի ձեռամբ հրահրվող ներազգային թշնամանքն է, ընդ որում՝ ոչ միայն արցախցիների և հայաստանցիների միջև, այլև՝ հենց արցախցիների ներսում։
Էնգորոնն ասել է, որ Թրամփը կեղծ և նվաստացուցիչ գրառում» է հրապարակել դատավորի աշխատակցի մասին սոցիալական ցանցերում:
Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ այսօր իրավիճակը լարված էր։ Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա էին իրականացնում շենքի բակում, ապա ներխուժեցին շենք և Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից սկսեցին պահանջել իրենց խնդիրների լուծումն այն դեպքում, երբ Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել ոչ թե Սամվել Շահրամանյանը, այլ Նիկոլ Փաշինյանը՝ դեռևս 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում։
Գործադիրի որոշմամբ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվել է «ազգային» կարգավիճակ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 19-ի նիստում։
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է մի շարք անձանց կողմից զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ տրամադրելու դիմաց կաշառք տալու փորձի, կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը:
Մասնակիցները ծանոթացել են բաց հանքի աշխատանքներին:
Հոկտեմբերի 19-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
ԱՄՆ-ն որոշել է միակողմանի պատժամիջոցներ կիրառել չինական երեք ընկերությունների նկատմամբ՝ համարելով, որ նրանք Պակիստան են փոխանցել բալիստիկ հրթիռների արտադրության նյութեր կամ տեխնոլոգիա։ Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Հոկտեմբերի 19-ին Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն արցախցիներին հուզող մի շարք հարցերի վերաբերյալ հրապարակային մեկնաբանությամբ է հանդես գալու:
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ իր խորը մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման կապակցությամբ։
Կատարվում է նախաքննություն:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանը մերժել է Նարեկ Մալյանին կալանավորելու որոշման դեմ իմ բողոքը։ Մալյանը կմնա կալանքի տակ առնվազն մինչև նոյեմբերի 20-ը։
«Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության, այդ թվում՝ առողջապահական, կրթական, սոցիալական օգնության և համանման այլ հարցերով աշխատանքները շարունակում է համակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության Հումանիտար կենտրոնը»,- տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Եվս մեկ ռազմափոխադրական ինքնաթիռ է զենք և տեխնիկա հասցրել Իսրայելի պաշտպանության բանակի ներուժի ամրապնդման համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, թե Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։