
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ մառախուղ։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, հոկտեմբերի 8-ին առաձնին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ, 9-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ։
Հոկտեմբերի 5-7-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով։