Եվրոպական ներդրումային բանկը նոր վարկ է տվել ՀՀ ԿԲ-ին

Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի ՀՀ կենտրոնական բանկին՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հասանելիությունը մեծացնելու նպատակով։ Վարկը կաջակցի հանրապետության շրջաններում գործող բիզնեսներին, կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին և «կանաչ» ծրագրերին:

Նախատեսվում է, որ 1200 ձեռնարկություն կօգտվի այս վարկից, որով ակնկալվում է ունենալ 1500 աշխատատեղ: ԵՄ անդամ պետությունների կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցությունը կներառի խորհրդատվություն և թվայնացման ծառայություններ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031