Համաժողովն անցկացվում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Kwikpay վճարային համակարգի աջակցությամբ՝ Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցում: Այս տարի FINTECH360-ի գլխավոր գործընկերն է NABIX ընկերությունը:
2023 թվականի երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը (RPPI) աճել է 5,5 տոկոսով, տեղեկացնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Ամբողջ աշխարհում մեծ տարածում գտած կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ շատ հաճախ կանայք բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է:
Ուրցաձորցի 32-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին:
Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք GM200 ռադիոտեղորոշիչ կայան։ Անշուշտ, ողջունելի է սպառազինությունների ձեռքբերման դիվերսիֆիկացումը:
Օրերս Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն հայտարարեց, որ Հայաստանին վաճառելու է բացառապես պաշտպանական զենքեր։ Այս մասին Սենատի հանձնաժողովում կայացած 2024 թվականի բյուջեի ժամանակ ասել էր Լըքորնյուն, ով ավելի վաղ հայտարարում էր, թե չի կարծում, որ Փարիզը կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Եվրամիությունը պետք է միաժամանակ դատապարտի ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա և ամեն ինչ անի Գազայում հումանիտար աղետից խուսափելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը:
«Այժմ հարցը հետևյալն է՝ Ֆրանսիան ունա՞կ է այդ ահռելի ծավալներն ապահովել. իրենց ռազմարդյունաբերությունը, իրենց ԶՈւ բալանսի տակ եղած սպառազինությունն արդյո՞ք այնքան է, որ իրենք և՛ Ուկրաինային օգնեն, և՛ Հայաստանին օգնեն, և՛ սեփական պահանջները հոգան: Եվ հետո՝ այդ տեխնիկան որ հասնի, ժամանակ է հարկավոր, որ այդ անձնակազմերը յուրացնեն այն. մենք այդ ժամանակն էլ չունենք:
Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական դրության պայմաններում աշխատում է առանց տարաձայնությունների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի գրասենյակի և Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության համատեղ հայտարարությունը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների գազասպառողների, «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի գազամատակարարումը,
Ոստկանությունը հերք չէ ապօրինի վարչական ձերբակալում իրականացրեց իմ նկատմամբ, հիմա էլ դիմել է վարչական դատարան:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկաբնակ քաղաքագետ Աղասի Ենոքյանն է։
Թեհրանում տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպման շրջանակներում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը:
«Մի բան է, երբ խաղաղության պայմաններում են փորձում իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, մեկ այլ բան է, երբ դու գտնվում ես եռացող կաթսայի էպիկենտրոնում և փորձում ես ինչ-որ խաղեր խաղալ տարբեր կենտրոնների հետ: Ցանկացած արտաքին դերակատար պահանջելու է հստակեցում, հակառակ պարագայում պարզապես անիմաստ կլինի խոսել որևէ օգնության ու աջակցության մասին»,- վստահեցրեց քաղաքագետ Արա Պողոսյանը:
Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Թեհրանում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպում:
Կատարվում է նախաքննություն:
Նա նշել է, որ հարթակը կարող էր հիմք լինել Հարավային Կովկասում հանդարտության հաստատման և մարտահրավերների լուծման համար:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը աջակցում է Գազայում մարդասիրական դադար վերցնելու ՄԱԿ-ի կոչին ՝ պաղեստինցի բնակչությանը օգնություն հասցնելու համար:
«Իմանալով Հայաստանի իշխանության ձեռագիրը՝ կար մտավախություն, որ կարող են աջակցություն չտրամադրել արցախցիներին։ Մյուս կողմից՝ կան Արցախից քաղաքական ուժեր, որոնք մտածում են, որ Փաշինյանի հետ հանդիպում է պետք, որը լինելու է կողմնորոշիչ՝ իրենց հետագա անելքիների հարցում, թեև ես կարծում եմ, որ Փաշինյանի հետ հանդիպում չի էլ լինի,- ասաց Գալստյանը: Հարցին՝ ստացվում է՝ Հայաստանի իշխանությունը կարողանալու է սոցիալական աջակցության անվան տակ նաև լուռ պահել Արցախի՝ տնազուրկ դարձած մեր հայրենակիցներին, Դավիթ Գալստյանը պատասխանեց,- Ո՛չ, փողով արցախցիների դժգոհության ալիքը չի կարող մարել, կարող է միայն հետաձգվել»։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ ամփոփելով Հարավային Կովկասի հարցերով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպումը, հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ:
Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացված է եղել 3 մարզիկով: Մեծահասակների պայքարում հանդես է եկել Վահե Վիրաբյանը, երիտասարդների պայքարում՝ Արթուր Վարելջյանը, իսկ պատանիների մրցումներին՝ Էդուարդ Գրիգորյանը: Երեք տարիքային խմբերում մրցաշարին Հայաստանից և Վրաստանից, ընդհանուր առմամբ, 55 հեծանվորդ է մասնակցել:
Քսավիեր դե Մեստղը մեր օրերի լավագույն տավղահարներից մեկն է: Լինելով իր գործիքի կատարյալ վարպետ՝ նա ընդլայնել է տավղի երգացանկը՝ ժամանակակից կոմպոզիտորներից անձամբ պատվիրելով նոր գործեր։
Խափանման միջոցը՝ կալանք:
Այս մասին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Թեհրանում «3+3» հարթակի արտգործնախարարների հանդիպման ժամանակ իր ելույթում, հաղորդում է ԱՊԱ-ն:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձևավորումից մինչ օրս (2020 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը) նախաձեռնել է 419 ուսումնասիրություն, 115 վարույթներով դատարան է ներկայացրել հայցի նախնական ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդություն:
Հոկտեմբերի 4-ին ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր քաղաքական պայքար սկսելու մասին՝ նշելով, որ դրան մղել է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևմանը սպառնացող վտանգը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով՝ «Ինտեր»-ն առանձնակի կարևորությամբ է մոտենում Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր խաղի:
Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հանդես էին գալիս «Naftagas» թիմի կազմում, որի կազմում էին նաև միջազգային գրոսմայստեր Բրանկո Տադիչը և միջազգային վարպետներ Միլոշ Ստանկովիչը, Ստեֆան Տադիչը, Միլովան Ռատկովիչը և Պրեդրագ Բոդիրոգան:
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հայտարարել է, որ հոկտեմբերի 25-ից 27-ը կլինի Հայաստանում՝ խորացնելու Կանադա – Հայաստան երկկողմ կապերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կանադայի ԱԳՆ-ն:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 21-ին Սաֆարյան փողոցում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 25-ամյա Ռաֆիկ Չ.-ին: Փաստաթղթերի ստուգման արդյունքում պարզվել է, որ նա 2022 թ. հունիսի 15-ից ՌԴ Վլադիկավկազ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել […]