
Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Դավիթ Իշխանյանը Բաքվում ազատազրկվեցին 4 ամսով

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ու Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4-ամսյա կալանքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք, որ Արցախի նախկին պաշտոնյաները առևանգվել, ապա ձերբակալվել էին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Բաքու, նրանց մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի ՔՕ տարբեր հոդվածներով: