Բաժիններ՝

Հրազդանի կիրճի աղբանոցը, ըստ արբանյակային պատկերների՝ վերջին 5 տարում մեծացել է մոտ չորս անգամ. Ի՞նչ է անում Քաղաքապետարանը

«Ես ուզում եմ զգուշացնել վաղ թե ուշ կատարվելիք մի աղետի մասին, որ երբ այն տեղի ունենա` ոչ ոք չասի, թե չգիտեր դրա վերահաս վտանգի մասին։ Շինարարական բումն ուղեկցվում է աննորմալ քանակի գրունտի դուրսբերմամբ, ու ոչ ոք չի հետաքրքրվում, թե այդքան գրունտն ուր է տեղափոխվում։ Իսկ տեղափոխվում է այն ապօրինի ձևավորված աղբանոցներ։ Այսպիսի մի աղբանոց է Զովունու էլեկտրաենթակայանի տակ` Հրազդանի կիրճի աղբանոցը, որը, ըստ արբանյակային պատկերների՝ վերջին 5 տարում մեծացել է մոտ չորս անգամ։ Գրունտի լեզվակն արդեն հասել է գետափին, իսկ դա պիտի նորմալ երկրում արտակարգ իրավիճակ համարվեր»,- այս մասին օրերս Ֆեյսբուքի իր էջում գրել էր «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:

Ըստ նրա, մյուս կամ հինգ տարի հետո գարնանը վարար անձրևներից կխախտվի Քանաքեռավանից ներքև առկա սողանքը։ Այն կփակի Հրազդանի հունը ու մի քանի ժամվա մեջ կկուտակի մի քանի հարյուր հազար խորանարդ մետր ջուր` ստեղծելով տարերային ջրամբար, որը չունի ոչ մի ջրթող կառույց։ Երբ ջրամբարը լցվի ու ջուրը անցնի պատվարի վրայով` կսկսվի պատվարի արագ փլուզումը։ Պատվարի փլուզումից գետի մեջ կմտնի վայրկյանում մի քանի հարյուր խորանարդ մետր ջուր, որը գետի մակարդակը կբարձրացնի մոտ 5 մետրով։ Այդ ահռելի հեղեղը հասնելով շինարարական աղբի սարին՝ կլվանա դրա հիմքը, իսկ մնացած ողջ զանգվածը մի քանի վայրկյանում կփլվի գետի մեջ։ Դա կձևավորի նոր պատվար, որից կառաջանա նոր ջրամբար, որը կբերի նոր հեղեղումներ։

«Սրա վերջնարդյունքում մենք լավագույն դեպքում կկորցնենք Հրազդանի կիրճում առկա բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ Արմավիրի ջրանցքը, Երևան ՀԷԿ-ը, Ստորին Հրազդան ջրանցքը, ռեստորաններ ու ճանապարհներ, Երևանյան լիճը։ Վատագույն դեպքում դոմինոն կշարունակվի նաև Երևանյան լճից հետո` սրբելով Գեղանիստից հետո սկսվող հարթավայրային բնակավայրերը` առաջացնելով մարդկային ու նյութական ահռելի կորուստներ»,- ահազանգել էր Միքայել Նահապետյանը:

Կարդացեք նաև

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից մեր հարցին, թե արդյո՞ք հաշվի առնվել են նշված ռիսկերը, պատասխանեցին.

«Դա համակարգային խնդիր է, Քաղաքապետարանը ոստիկանական գործառույթներ չունի, բայց հաճախ իր լիազորությունների շրջանակում համագործակցում է նմանատիպ ու, մասնավորապես, բարձրացրած հարցերի շուրջ: Պարբերաբար ստուգայցներ են իրականացվում, քաղաքապետարանն ու վարչական շրջանների աշխատակազմերը վարչական իրավախախտման հիմքերով արձանագրություններ են կազմում:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս