Անցյալ տարի նա Met Gala-ին ներկայացել էր Մերիլին Մոնրոյի զգեստով, որը կրելու համար ստիպված էր եղել 7 կգ քաշ կորցնել: 2021 թ.-ին Քարդաշյանը ներառվել է Forbes ամսագրի կողմից կազմված միլիարդատերերի ցուցակում, որը ներկայում նրա կարողությունը գնահատում է 1,8 միլիարդ դոլար:
Հազար ձևի շան տղա կար, կոռուպցիա կար, արտոնյալներ կային, անարդարություն կար, այո։ Բայց ոչ մեկս վախեցած չէինք, որ գիշերը թուրքը մեզ գերի կվերցնի, կընկնենք շրջափակման մեջ, կմնանք հրդեհի մեջ, շենքը կպայթի, մեր մասին էլ վերջում կասեն « +-50»։
Վրաստանում վարկառուների 11,4 տոկոսը ուշացնում է վճարումները, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարողանում վճարել իրենց վարկերը և հայտնվել են «սև ցուցակում», հայտնում է «Կրեդիտինֆո»-ն:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աննա Հակոբյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում է, մասնակցում է Թեհրանում անցկացվող «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»։
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն այն կարծիքին է, որ ո՛չ Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքերի, ո՛չ սեպտեմբերյան պատերազմի, ո՛չ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարցերի պատասխանները գործող իշխանությունների օրոք չեն տրվելու:
Պատասխանատվության են կանչվելու դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնատար անձինք, որոնք առնվազն թերացել են կամ ոչ պատշաճ են իրականացրել օրենքով ու կանոնադրություններով իրենց վրա դրված պարտականությունները։ Որևէ նշանակություն չունի ինչ ուսադիրներ կարող են ունենալ, չկան հեղինակություններ, որոնք կարող են չենթարկվել պատասխանատվության»,- ասել է զինդատախազը։
Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն ադրբեջանցի կեղծ բնապահպանները, 39 օր է, փակ են պահում:
Տան սեփականատիրոջ ընկերոջից ընդունվել է հաղորդում:
Տենց բան ընդհանրապես ո՞նց կարող ա լինել, ում մտքով ա տենց բան անցել ու իրականացվել։ Հիմա վախենալու ա պատկերացնել, թե քանի տեղ ա դա նույնկերպ։
Պավլիկ Աբազյանը մեկուկես տարվա զինծառայող էր, մայրը կարի արհեստանոցում էր աշխատում, հայրը՝ մասնավոր գործեր է անում, հիմնական աշխատանք չունի:
39 օր Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախում տնտեսական կյանքը կանգ է առել. դա բացասական հետևանք է ունենալու նաև Հայաստանի տնտեսության վրա, որովհետև Արցախի տնտեսությունը լիարժեք ինտեգրված է Հայաստանի տնտեսությանը, իսկ, եթե հիշենք նաև, որ 2020 թվականին Արցախում գտնվող տնտեսական տարածքներն անցան Արդբեջանին, որի ՀՀ տնտեսության վրա բացասական հետևանքների մասին բազմաթիվ մասնագետներ բարձրաձայնեցին, ապա պարզ է դառնում, որ այս շրջափակումը ևս հերթական հարվածն է հասցնելու նաև Հայաստանի տնտեսությանը։
Հունվարի 11-ին տեղի է ունեցել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի հերթական նիստը, որը նախագահել է Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը:
Հունվարի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսելով անհետ կորած զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքների ու գերիներին հայրենիք վերադարձնելու մասին, տեղեկացրել էր, որ «Որոնողական աշխատանքներ են տեղի ունենում: Այո, ոչ բոլոր մեր նահատակների մարմիններն են հայտնաբերվել, բայց նաև ուզում եմ հիշեցնել, որ սեպտեմբերի 13-ից հետո մեր 17 ռազմագերիները վերադարձվել են, և մենք շարունակում ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:
Թուրքիան առաջիկայում Քուվեյթին կմատակարարի «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Թուրքիայի ռազմարդյունաբերական «Baykar» ընկերության և Քուվեյթի պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի արժեքը կազմել է 370 մլն դոլար: Ըստ թուրքական աղբյուրի՝ Քուվեյթը դարձել է 28-րդ երկիրը, որը անօդաչուներ կգնի Թուրքիայից։
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Շուշիում մեր երկհարկանի նորկառույց տունը երեք ամիս վայելեցինք. Շուշիից տեղահանված ընտանիք
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցում հրդեհին, որի արդյունքում 15 զինվորներ այսօր զոհվեցին, իսկ երեք զինվորների վիճակը ծայրահեղ ծանր է, գրել է.
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ՀՀ իշխանությունները, ինչո՞ւ ոչ՝ երբեմն նաև Ադրբեջանի իշխանությունները գտնվում են աշխարհաքաղաքական դեգերումների մեջ՝ Մոսկվա-Արևմուտք անընդհատ ու իրար հերթ չտվող բանակցային «կանգառներով»։
Վշտակցում եմ նաև բոլոր զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին։
էլեկտրոնային առողջապահության միասնական ԱՐՄԵԴ համակարգի «Իմ այցերը» բաժին մուտք գործելիս շատ քաղաքացիներ տեղեկանում են, որ մի շարք հետազոտություններ են հանձնել, մինչդեռ իրականում նման բան չկա:
Նշվում է, որ կողմերը կարևորել են երկկողմ շարունակական խորհրդակցությունների անցկացումը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով:
Աչաջուր բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Ղալթախչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Պավլիկը ընտանիքի միակ տղան էր, 1.5 տարի առաջ էր մեկնել ծառայության։
Հայաստանում առաջիկայում կհայտարարվի ազգային վենչուրային ֆոնդի բացման մասին: Ֆոնդի ընդհանուր ծավալը 18 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է, որից 9 մլն-ը ներդնում է պետությունը:
Արցախը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ստեղծված մարդասիրական աղետին, որն օրեցօր խորանում է: «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն՝ ընդգծելով, որ Արցախն ու արցախցիներն անսասան են իրենց հայրենիքում ապրելու իրենց անքակտելի իրավունքի համար մղվող պայքարում։ «Շնորհակալ եմ միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների խորհրդարաններին, Արցախի ճակատագրին ոչ անտարբեր բոլոր օտարերկրյա պաշտոնյաներին Արցախի […]
Արցախում մեկնարկել է քաղաքացիներին կտրոններ տրամադրելու գործընթացը
Սահմանադրական դատարանը (ՍԴ) բարեհաջող կերպով կործանելուց հետո այս իշխանությունները ձեռնամուխ եղան աշխատանքից ազատված ՍԴ դատավորների փոխարեն սեփական քիմքին հաճո անձանց նշանակել ՍԴ դատավորների պաշտոնում:
Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում դեռևս դիմում չի ստացվել։ ԵԱՏՄ անդամ այլ պետություններում դիմումները շատ քիչ են՝ յուրաքանչյուր պետությունում մինչև 10 դիմում։
ՀՀ Զինված ուժերում արձանագրվեց հերթական, միաժամանակ՝ արտառոց աղետը, որի հետևանքով հրդեհի զոհ է դարձել 15 զինծառայող, կան վիրավորներ։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, մտերիմներին և մեր ժողովրդին։ Արագ ապաքինում ենք մաղթում վնասվածքներ ստացած զինծառայողներին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը: