ՖԻՖԱ-ը լավագույն ընտրության մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 27-ին: Իսկ ընտրությունը կկայանա հունվարի 12-ից փետրվարի 3-ը: Ընտրության հնարավորություն ունեն ազգային թիմերի գլխավոր մարզիչները և հավաքականների ավագները:
168.am լրատվական-վերլուծական կայքը համագործակցություն է սկսել անգլալեզու Groong փոդքասթի հետ։ Արցախում տիրող ճգնաժամի լույսի ներքո, երբ Արցախում 120 հազար հայ շարունակում է շրջափակված մնալ, Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանը զրուցում է քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ:
Հունվարի 12-ին, ժամը 22.25-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կանչով մեկնել են Դվին գյուղ, որտեղ դանակահարված մարդ կա:
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ երբ Ալիևը խոսում է խաղաղության մասին, նկատի ունի՝ խաղաղություն՝ առանց հայերի: «Բաքվի համար խաղաղություն կոչվածը՝ առանց հայերի է, այսինքն՝ երբ ասում է՝ խաղաղություն հաստատենք, ոչ թե հայերի հետ է խաղաղություն հաստատում, այլ՝ առանց հայերի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: Ալիևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել […]
Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի փոխանցմամբ՝ բացի գրիպից, կա վիրուսների փունջ: Սեզոնային վերելքում է գտնվում նաև ջրծաղիկը:
Հունվարի 13-ին, ժամը 02.19-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայի ակումբներից մեկում մի խումբ մարդիկ վիճաբանում են:
Ադրբեջանի նախագահը 2023թ. հունվարի 10-ի ելույթով զարգացնում է կեղծ թեզեր. պատմական ու իրավական փաստերի բացահայտ կեղծումով Հայաստանի Հանրապետության տարածքներն անվանում է «արևմտյան Ադրբեջան» և դրա հետ կապված նշում «արևմտյան ադրբեջանցիներ»:
Այսօր Հայաստանում գտնվող Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեի ասուլիսն ու դրանում հնչած դիրքորոշումները լիովին արտացոլեցին Հայաստանի վարած դիվանագիտության, խորհրդարանական դիվանագիտության սնանկությունն ու անմտությունը կամ դրա բացակայությունը։
Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի օրակարգում ներառվել է հրատապ բանավեճ-քննարկում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով (Humanitarian consequences of the blockade in Nagorno-Karabakh): Այս տեղեկանում ենք Եվրոպական խորհրդարանի կայքէջից։
Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո, որը դրսևորվեց Արցախն արտաքին աշխարհից ֆիզիկապես մեկուսացնելով, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն անմիջապես ձեռնմուխ եղան ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված գործողությունների, որոնք միտված են Արցախի համար արտաքին քաղաքական զորակցության, իսկ Ադրբեջանի համար՝ միջազգային ճնշումների ապահովմանը։ Կատարված աշխատանքների մասին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հանդես է գալիս հաղորդագրություններով։ […]
Ժպիտդ դեմքիդ պահի, դու հերոսի մամա ես․ 6 անչափահաս երեխաները ՀՀ-ում են, մայրը՝ շրջափակված Արցախում
«Այն, որ Նիկոլ Փաշինյանը գաղտնի է սկսել հանձնել Արցախը, հայտնի էր մինչև 44-օրյա պատերազմը։ 2020 թվականի ապրիլին ՌԴ արտգործնախարարը հրապարակավ հայտարարեց, որ դեռևս մեկ տարի առաջ՝ 2019 թվականի ապրիլին, Հայաստանին փոխանցվել է բանակցային նոր փաստաթուղթ, որի մասին մենք այդպես էլ երեք տարի անց ոչինչ չգիտենք։
Նախորդող օրը պարեկություն է իրականացվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։
2018 թվականին չկրակելու պայմանավորվածությունը՝ դավադիր պայմանավորվածություն էր. Հայկ Մամիջանյան
«Իրավիճակը փակուղային է. այդպիսին է նաև այն պատճառով, որ ադրբեջանական այդ շրջափակման գործողությունն իրականում պատերազմական գործողություն է. Այդ երկիրը 120 հազար մարդու պահում է շրջափակման և հումանիտար ճգնաժամի ներքո, թեև նման իրավիճակը չէր կարող ձևավորվել առանց միջազգային որոշակի լոյալության»,- ասաց Բադալյանը՝ կարևորելով՝ հենց այդ միջազգային լոյալության պայմաններում է, որ Հայաստանը հայտնվել է միայնակ, ինչպիսի վիճակում էր նաև 44-օրյա պատերազմի ընթացքում։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ԳՄ նիստում քննարկված հիմնական հարցը վերաբերում էր Արցախի՝ արդեն մեկ ամսից ավելի շարունակվող շրջափակմանը, որի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։
Պահանջում է Նիկոլ Փաշինյանից հրապարակել բոլոր այն կարևոր սկզբունքային պայմանավորվածություններն ու խոստումները, որոնք տրվել են Հայաստանի և Արցախի ժողովրդի անունից 2020թ. նոյեմբերի 9-ից հետո։
Սակայն այն ժամանակ հանրապետականները Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն չէին կազմում, և գերատեսչությունը չի տրամադրել պահանջվող տեղեկատվությունը։ Բայդենը 2021 թ. ապրիլի 14-ին հայտարարեց, որ որոշում է կայացրել դադարեցնել ամերիկյան ուժերի գործողությունն Աֆղանստանում, որը դարձել Է ամերիկյան պատմության մեջ ամենաերկարատև օտարերկրյա ռազմական առաքելությունը։
Ոտնահարելով անմեղության կանխավարկածը, փորձելով քողարկել իր ապօրինությունները, քննչական կոմիտեն այս հաղորդագրությամբ փորձում է հանրության մոտ ստեղծել տպավորություն՝ թե իբր իրականացված խուզարկությունների արդյունքում «պարզվել է», որ հայրենադավ իշխանությունների դեմ պայքարող անձինք հավաքներին մասնակցել են նյութական շահադրդությամբ:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակի n պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպայի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:
Բացի պտտահողմերի կատարած ավերածություններից, ուժգին քամիներ են մոլեգնել նաև Միսիսիպիից մինչև Վիրջինիա ընկած նահանգներում: Վնասի չափը գնահատելու համար օրեր կպահանջվեն:
ՀՀԿ ԳՄ-ն նիստ է անցկացրել. ի՞նչ հարցեր են քննարկվել. ՈՒՂԻՂ
Բանակցողի փոփոխությունն առաջին հերթին հնարավորություն է, որովհետև ակնհայտ է՝ ներկայիս բանակցողն ակհայտորեն տապալվել է: Ընդ որում՝ Փաշինյանի տապալումն ակնհայտ է և՛ իր թիմի, և՛ իր համակիրների համար: Այլ բան է, որ նրանք սեփական իշխանությունը պահելու խնդիր ունեն և իրավիճակից դուրս գալու որևէ տեղ չտանող քաղաքական ելքեր են փնտրում:
Նշենք, որ հունվարի 12-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը խափանվել էր` Հայաստանից Արցախ եկող միակ մալուխի վնասման պատճառով։
Որքանո՞վ են օբյեկտիվ այս գնաճային միտումները և ինչո՞ւ Կենտրոնական բանկին չի հաջողվում ճնշել գնաճը՝ 168.am-ն այս հարցադրումների պատասխանները լսել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանից:
Նիկոլ Փաշինյանը ավտոշարասյանը սիգնալ տալու համար արդեն մեքենա են տուգանային հրապարակ տանում:
Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը հունվարի 12-ին հանդիպել է Իսպանիայի պատգամավորների Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի-Կլոսեի հետ։ Այս մասին հայտնում է Իսպանիայի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։
2022 թ. օգոստոսից ի վեր Միացյալ Նահանգներում չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) հայտնաբերման ավելի քան 500 դեպք է գրանցվել, ասվում է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի զեկույցում։
20 օր է՝ ընդհանրապես ապրանք չունենք․ շրջափակված Արցախում շարունակվում են խանութներ փակվել
«Արցախցիները պետք է հավաքվեն ու Բերձորում այդ ադրբեջանցիներին մի կողմ տանեն, ելք ու մուտք անելով իրենց հողում, չպետք է նստեն ու սպասեն, մանավանդ, երբ խոշոր տերությունները և Ռուսաստանը կարծես թե ոչինչ չեն անում։