Հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից մի խումբ պաշտոնյաների հեռացնելը նպատակ ունի պահպանելու սեփական իշխանության երիտասարդությունը։ Այդ քայլով նա փորձում է հանրությանը համոզել, թե՝ այ, վերջ, վերջին 6,5 տարվանից հետո այժմ ամեն ինչ փոխվելու է։
«Զանգ» շարժման անդամ Միքայել Նահապետյանն իրենց նախաձեռնած փողոցային պայքարը բաժանում է մի քանի փուլի և առաջին փուլի համար արձանագրում՝ կարողացել են հանրության համար ընկալելի դարձնել այն վտանգավոր զարգացումները, որոնք Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով պատուհասելու են Հայաստանին։
Ինչ վերաբերում է գործողությունների հստակ քարտեզին, Միքայել Նահապետյանն ասաց, որ կա տրամաբանական որոշակի սխեմա, որն էլ ըստ իրավիճակի՝ կլրացվի շատ ավելի կոնկրետ գործողություններով։
«Ասում է՝ ինքնիշխա՞ն. աբսուրդ է, երբ քո երկրում գործարան կառուցելու հարցը դու պարտավոր ես համաձայնեցնել այլ երկրի Կառավարության հետ, կամ այլ պետության դրոշը տեղադրել, որ կարողանաս կառուցել, ի՞նչ ինքնիշխան»,- խոսքը եզրափակեց Միքայել Նահապետյանը։
«Ես ուզում եմ զգուշացնել վաղ թե ուշ կատարվելիք մի աղետի մասին, որ երբ այն տեղի ունենա` ոչ ոք չասի, թե չգիտեր դրա վերահաս վտանգի մասին։ Շինարարական բումն ուղեկցվում է աննորմալ քանակի գրունտի դուրսբերմամբ, ու ոչ ոք չի հետաքրքրվում, թե այդքան գրունտն ուր է տեղափոխվում։ Իսկ տեղափոխվում է այն ապօրինի ձևավորված աղբանոցներ։ Այսպիսի մի աղբանոց է Զովունու էլեկտրաենթակայանի տակ` Հրազդանի կիրճի աղբանոցը, որը, ըստ արբանյակային պատկերների՝ վերջին 5 տարում մեծացել է մոտ չորս անգամ»։