Այս գաջեթը կօգնի հաղթել Apple-ին։ Ընկերության աշխատակիցները հայտնել են, թե ում համար է նախատեսված սարքը։
Հիշեցնենք, որ նախօրեին Աննա Հակոբյանը Իսլանդիա կատարած այցի երկրորդ օրը մասնակցել էր «Գենդերային հավասարության պաշտպանություն և առողջություն՝ բոլորի համար» խորագրով քննարկմանը:
Հոկտեմբերին Գերմանիայում գնաճը, վերջնական տվյալներով, արագացել Է եւ կազմել 10,4 տոկոս՝ տարեկան արտահայտւթյամբ:
Դեմ չենք Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, սակայն դա չպետք է դիտարկվի ներադրբեջանական երկխոսություն:
Ատլանտյան օվկիանոսի հատակին հայտնաբերվել է տխրահռչակ Challenger մաքոքի մի հատված: Դրա մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել 1986 թվականի հունվարի 28-ին։
Նա անդրադարձավ նաև իր թիմակից Վահագն Հովակիմյանի ԿԸՀ նախագահի պաշտոնում նշանակվելուն.
«Այս ամենը խոսում է նոր սպասվող պատերազմի և ռազմական գործողությունների մասին, որովհետև Ադրբեջանի ձեռագրին միայն հիմարը կարող է ծանոթ չլինել, որ ամեն ինչ այսպես է սկսվում: Այսպես սկսվել է 44-օրյա պատերազմը, այսպես սկսվել է ապրիլյան պատերազմը և մնացած ռազմական բախումները՝ 44-օրյա պատերազմից հետո»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար Աշոտ Անդրեասյանը:
Նա չի կարծում, թե իշխանություն-եկեղեցի հարաբերությունների վերադասավորումը սխալ է. «Ընդհակառակը, կարող է ի վերջո, հնարավորություն ստեղծվել, որ եկեղեցին զբաղվի իր բուն գործառույթներով և ի վերջո, համապարփակ անդրադառնա հոգևոր խնդիրներին, հոգևոր հարցերին և հոգևոր օրակարգին»:
ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ չնայած բանակցություններն ակնհայտորեն դժվար են և ժամանակ կպահանջեն, սակայն չափազանց կարևոր է չկորցնել արդեն իսկ առկա տեմպը։ Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին մեղմացնել հռետորաբանությունը և խուսափել լարվածության ցանկացած անհարկի սրացումից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակը` նշելով, որ լրանում է 44-օրյա պատերազմի ավարտի 2-րդ տարին։
Մասկը զանգվածային աշխատանքից ազատումից հետո Twitter-ի մնացած աշխատակիցներին ուղղված առաջին նամակում չեղյալ է հայտարարել հեռավար աշխատանքը՝ որպես ընկերության ծախսերի օպտիմալացման մաս, և հորդորել է պետությանը պատրաստվել դժվար ժամանակներին:
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այն երկրի անունը, որին միլիոններ են վճարել, որ զենք մատակարարի, բայց դեռ չի մատակարարել:
Թվիթերում օգտատերերից մեկը տարածել է տեսանյութ՝ Նիկոլ Փաշինյանի աներձագի՝ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի և ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի (Դիջեյ Էդոյի) մասնակցությամբ:
Ինչ վերաբերում է Իրանի անհանգստություններին, ասաց, որ նման հարց իր հետ հանդիպմանը չի բարձրացվեց.
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանն է:
Արցախն Ադրբեջանի կազմում չէ. այս վետոյով չենք կարող ամբողջ աշխարհի դեմ կռիվ տալ. Փաշինյան
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանն անդրադառնալով այս հարցերին, նախ նշեց, որ Ալիևը նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո պնդում է այն նարատիվները, թե Արցախի հարցը լուծված է, և Արցախը չպետք է բանակ ունենա։
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են BMW մակնիշի 001 HH 01 համարանիշի, Nissan մակնիշի 112 HH 01 համարանիշի և Toyota Camry մակնիշի 99 ՏA 999 համարանիշի ավտոմեքենաները։
«Տեսականորեն, հնարավո՞ր է արդյոք, որ 2025թ. հետո Արցախում խաղաղապահների ներկայությունը պահանջված չլինի:
Արտարժույթի՝ դոլարի փոխարժեքի իջեցումը Հայաստանում ինչ-որ առումով զսպել է գնաճը, սակայն համաշխարհային շուկայում նկատվող ինֆլյացիան շատ մեծ ազդեցություն ունի Հայաստանում գնաճի վրա. թե պետական հատվածի ներկայացուցչի, թե փորձագետի գնահատմամբ՝ դա է նաև պատճառներից մեկը, որ անգամ դրամի արժևորման պարագայում Հայաստանում ներմուծողները չեն նվազեցնում ներմուծվող ապրանքների գները, բացի այդ՝ ներմուծողների համար դեռ անորոշություններ կան:
Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ քիչ է պայմանավորվածություններ ստորագրելը, դրանք պետք է կատարվեն և այդ առումովշատ կարևոր է, որ միջազգային մոնիտորինգի մեխանիզմը լինի:
Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ առհասարակ, ցանկացած փաստաթուղթ, որը կստորագրվի, մեռելածին է լինելու, քանի որ դրա ստորագրումը մեր տարածաշրջանում վերածվել է երկու մրցակից բևեռների միջև պայքարի:
«Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, ինչո՞ւ է Ադրբեջանը դիրքեր տեղադրել ԼՂ շուրջ և ինչո՞ւ են կրակում ԼՂ վրա: Սա շատ կարևոր հարց է, որի բովանդակային պատասխանը պետք է միջազգային հանրությունը ստանա: Մենք դեմ չենք, որ ԼՂ հարցը լուծվի կամ լուծված լինի, մենք ասում ենք, որ այդ լուծումը, առաջին հերթին, պետք է տեսնեն, զգան, ընդունեն […]
Փաշինյանն ասաց, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ընդունում են 1991թ. սահմանը, դրանով իսկ ֆիքսում է, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները.
Մեծ է հավանականությունը, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն առաջիկա 10 տարիներին կդառնա առաջին երկիրն աշխարհում տնտեսական ցուցանիշներով:
«Եթե մենք գնում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը սպասարկելու, իսկ իմ կարծիքով՝ մենք պետք է գնանք այդ ճանապարհով, ասել, որ գիտեք՝ ինչ, ադրբեջանցիները հայաստանցիների հետ պիտի չշփվեն և հայաստանցիներն էլ՝ ադրբեջանցիների, այդքան էլ ճիշտ չէ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում չկա որևէ նախադասություն, որից բխում է, որ ՀՀ օրենսդրությամբ պիտի չգործեն այդ ճանապարհները, իսկ Ադրբեջանի ճանապարհներն, ըստ նրա՝ պետք է գործեն Ադրբեջանի օրենսդրությամբ:
Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ:
Տղամարդու տանը հայտնաբերվել է 7 փաթեթ` ընդհանուր 604 գրամ քաշով շագանակագույն զանգվածներով: Ըստ տանտիրոջ` հայտնաբերվածը հաշիշ է, ինքն է պատրաստել:
Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Հանրային Հ/Ը հարցերին. ՈՒՂԻՂ
2020 թվականի պատերազմից 2 տարի անց մոտ մեկ ամիս 168.am-ն առանձին-առանձին ներկայացրել է 44-օրյա պատերազմի ուշագրավ օրերը, մասնավորապես, երկրի ղեկավարության, իշխանական շրջանակների հայտարարությունների, հարցազրույցների, ֆեյսբուքյան գրառումների առումով, որոնց հատկապես այսօր արժե հետադարձ հայացք գցել՝ հասկանալու համար բազմաթիվ երևույթներ: