Փղերի խումբը Հնդկաստանի Չհատիսգարհ նահանգի Կորբա քաղաքից ոչ հեռու ոտնատակ է արել մի տղամարդու այն բանից հետո, երբ սպանվել է խմբին պատկանող 1 տարեկան փղի ձագը։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։
Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 33-ամյա Գեղեցիկ Ա.-ին:
Մենք քանիցս հայտնել ենք, որ կողմ կլինենք կարգավորման այնպիսի տարբերակի, որը խաչ չի քաշի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հեռանկարի եւ հնարավորության վրա։
2022-ի հոկտեմբերի 31-ի տարածված հայտարարության մեջ բացակայում է Լեռնային Ղարաբաղ կամ Արցախ եզրույթը։
Նոր Զելանդիան նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 14 ֆիզիկական եւ յոթ իրավական անձանց դեմ Ուկրաինայի շուրջ իրադրության կապակցությամբ:
Ամփոփելով պետք է փաստել, որ հեղափոխությունը չի լինում «դատարկ տեղը»: Հեղափոխությունը չի լինում առանց սրահներում խոհափիլիսոփայական մտքերի բախումների: Հեղափոխությունը չի լինում նաև սրահներով և անվերջ քննարկումներով: Հեղափոխությունը չի լինում «կոստյում-փողկապներով»:
Մենք արդեն գիտենք, թե երբ դրանք կթողարկվեն։
Ու՞ր ես հասել Սոչի,եթե հայտարարության մեջ ոչ Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ կա ու ոչ էլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք։
Հոկտեմբերին եվրոյի գոտում գնաճը սահմանել է հերթական ռեկորդը՝ տարեկան հաշվարկով 10,7 տոկոս:
Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առաջնորդները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը այսուհետ նույնպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու, Հարավային Կովկասում կայունություն և զարգացում ապահովելու համար։
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախի բազմահազարանոց հավաքի մասնակիցները մի միտք էին արտահայտում՝ մարդիկ երազում են՝ 88-ի բոլոր նպատակները կատարվեն, իսկ հիմնական նպատակը մեկն է՝ Արցախ-Հայաստան միասնությունը:
«Թավշյա հեղափոխական» գործող իշխանությունները բուհական համակարգի արմատական բարեփոխումների սկիզբ հայտարարեցին 2018 թվական ապրիլի 13-ը, երբ «կոտրելով» Մայր բուհի դիմադրությունը՝ մտան ներս: Մասնագիտական ու փորձագիտական շրջանակները, սակայն, շուտով արդարացիորեն ահազանգեցին՝ նախկինում բուհերի քաղաքականացման դեմ պայքարողները, գալով իշխանության, արեցին ճիշտ հակառակը:
Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարության շուրջ: Ռուսական պետական Ria Novosti-ի հաղորդմամբ, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող գազատարներին նոր բաժանորդների ներմիացման նպատակով նոյեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Սարկավարգի փողոցի թիվ 42/2, 42/3, 42/5, 42/6 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
Վերջերս հայտնաբերված «պոտենցիալ վտանգավոր» աստերոիդը, որի չափը կազմում է մոտ 700 մ, նոյեմբերի 1-ին կանցնի Երկրի կողքով, հայտնում է NASA-ն:
Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը մեկնարկել է։ Առանձին հանդիպում են արտգործնախարարները: ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային ժողովը արտահերթ նիստով ԱԺ բոլոր խմբակցությունների կողմ քվեարկությամբ ընդունեց հայտարարություն, որով կոչ արեց Հայաստանի իշխանություններին՝ չհրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորի իր առաքելությունից։
Հնարավո՞ր է, արդյոք, որ որևէ երկիր ներխուժած լիներ թշնամին, գրաված լիներ որոշակի տարածքներ և այդ մասին հայտարարեր ԳՇ պետը։
Ընտանիքի անդամները վերջին անգամ Հայկազի հետ խոսել են ծնունդից 2 օր առաջ՝ հոկտեմբերի 29-ի երեկոյան՝ 18։30-19։00-ի սահմաններում, որից հետո թշնամու անօդաչուն հարվածել է նրան։
ՀՀ բոլոր մարզերում՝ բացառությամբ Արմավիրի և Արարատի մարզերի, մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի փոխհատուցում կտրամադրվի աշնանացան ցորենի մշակության ծախսերի համար:
Հունվար-սեպտեմբերին SNB-ի վնասը կազմել Է 142,37 մլրդ շվեյցարական ֆրանկ (142,94 մլրդ դոլար)՝ մեկ տարի առաջվա 41,43 մլրդ ֆրանկ շահույթի դիմաց: Օտարերկրյա արժույթի կորուստները հասել են 141 մլրդ ֆրանկի, ոսկով՝ 1,1 մլրդ ֆրանկի:
ՀԱՊԿ խորհրդի օրերս Հայաստանում հրավիրված արտահերթ նիստում կազմակերպության անդամ երկրների ղեկավարները ձեռնպահ մնացին Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակի քաղաքական գնահատականից՝ համոզմունք հայտնելով, որ երկու երկրների միջև առկա հակասությունները և վիճելի հարցերը կլուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով։
Նոյեմբերի 12-ին տեղի կունենա Հայաստանի նկարիչների միության 20-րդ համագումարը: Համագումարի օրակարգում ընդգրկված են միության նախագահի և վարչության անդամների ընտրությունները։
Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին Վերածննդի հրապարակում հայ քաջերին ոտքի կանգնելու ու պայքարելու կոչ արեց՝ հիշեցնելով, որ Արցախը դժվարին ճանապարհին է, ուստի ոտքի կանգնել է պետք։
Հոկտեմբերի 28-ին, ժամը 00.40-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած բազմաթիվ վերքերով բուժօգնության է տեղափոխվել Հրազդանի բնակիչ 37-ամյա տղամարդ:
2022թ. ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում ՀՀ նշաձողը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարո Փայլանը։
Երկօրյա այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հոկտեմբերի 29-ին այցելել են Սյունիքի մարզ:
ԱՄՆ-ը պետք Է դադարեցնի զսպել եւ ճնշել Չինաստանին, ինչպես նաեւ նոր խոչընդոտներ չստեղծել երկու երկրների հարաբերությունների համար:
Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն օրերս հայտարարել էր, որ Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, 2021-2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառակուսի կիլոմետր սահմանամերձ տարածք: