Բաժիններ՝

Ակնաշենում հայտնաբերվել է 600 գրամից ավելի հաշիշ

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողները իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Նրանք պարզել են, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում բնակվող 59-ամյա մի տղամարդ թմրամիջոց է իրացրել:

Իրավապահները մեկնել են Ակնաշեն` դատարանի որոշմամբ խուզարկություն կատարելու:

Տղամարդու տանը հայտնաբերվել է 7 փաթեթ` ընդհանուր 604 գրամ քաշով շագանակագույն զանգվածներով: Ըստ տանտիրոջ` հայտնաբերվածը հաշիշ է, ինքն է պատրաստել:

Տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին: Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930