Հակառակը՝ նախագծերը պարունակում են դրվագային լուծումներ, որոնք կարող են լրացուցիչ խնդիրներ առաջացնել լրատվական ոլորտի ու, առհասարակ, խոսքի ազատության հիմնարար արժեքի պաշտպանության տեսանկյունից՝ համակարգային առումով:
«Արդեն գրությամբ դիմել եմ ԱԱԾ տնօրենին, որպեսզի ինձ ներկայացվեն այն իրավական հիմքերը, որոնցով առաջնորդվելով՝ հանդես է եկել այդ հայտարարությամբ, որով ըստ էության սահմանափակվում է լրատվամիջոցների գործունեությունը: Այստեղ գրաքննություն անցկացնելու որոշակի տարրեր եմ նկատում, որովհետև որևէ դեպքում ԱԱԾ-ի որևէ որոշում, հայտարարություն չի կարող լինել գերակա, քան, օրինակ, ՀՀ սահմանադրությունը, որը հստակ ամրագրում է լրատվամիջոցների աշխատանքի բնականոնությունը»,- ասաց Իվետա Տոնոյանը:
2021 թվականի փետրվարի 10-ին տարածված և ՀՀ Սյունիքի մարզի որոշակի հատվածներում լուսաբանման աշխատանքներ իրականացնելուն վերաբերող իրազեկման վերաբերյալ պարզաբանում ենք, որ վերջինս չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից թույլտվություն հայցելու նպատակ և բնականաբար հրապարակված տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Փետրվարի 11-ին ընդունել է անհայտ կորածների մի խումբ հարազատների։
Վենեսուելայում բանակը մտցրել էին խանութներ, որ հանկարծ խանութի տերերն ապրանքների գները չբարձրացնեին։ Արդյունքում՝ ապրանքները խանութներից վերացան։
«Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենք. Բուհերը դառնում են ավելի ինքնավա՞ր, թե՞ ընդհակառակը» թեմայով այսօրվա քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանն ասաց, որ ԱԺ ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի և հարակից օրենսդրական փոփոխությունների փաթեթի մասին ամբողջովին բացասական կարծիք հայտնել չի կարելի, քանի որ շատ ծավալուն փոփոխությունների փաթեթ է բերվել, սակայն կան կետեր, որոնք մտահոգիչ են:
Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակում հայտարարվել է «Հայաստանում և Ղրղզստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում» նախագծի (CeoTAK) մեկնարկի մասին:
Կո՛չ եմ անում վաղը՝ փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում և որոշել մեր անելիքը: Մեր աչքի առաջ մենք կորցնում ենք մեր Հայրենիքը:
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել ՀՀ խորհրդարանում արտգործնախարար Ա. Այվազյանի հնչեցրած դիրքորոշման վերաբերյալ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 11-ին ժամը 12.30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի, Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Չարենցի, Չարենցի 2-րդ նրբանցքի, Սարի թաղի, Վարդանանց փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 10.00-ից՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 26/4, 26/5, 26/6 հասցեների բազմաբնակարան շենքերի և հարակից հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
Հատված ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից։
Տուժողին կամ վկային հասցեագրված ծանուցագրում նշվում է, որ քննչական կամ այլ դատավարական գործողությանն առանց փաստաբանի ներկայանալու դեպքում փաստաբան պահանջելու հիմքով այդ գործողությունը ենթակա չէ հետաձգման»:
6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում, Նոր Կալեդոնիա կղզու (ֆրանսիական տարածք) շրջանում՝ Նումեա քաղաքից 520 կիլոմետր դեպի արեւելք:
Անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր կրկին կառավարության շենքի մոտ էին: Այս անգամ անհետ կորածների ծնողների հետ Կառավարություն էին եկել նաև անհետ կորած զինծառայողների երեխաները՝ ձեռքներին իրենց հայրիկների վերադարձի մասին պաստառներ:
Վերաքննիչ դատարանը քննում է Գառնիկ Իսագուլյանի կալանավորման միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
Արցախում փետրվարի 10-ին իրականացված 42 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:
Այսօր կառավարության դիմաց նաև փոքրիկ Դավիթն էր՝ իր անհետ կորած հայրիկին հետ բերելու պահանջով: Դավիթի հայրը 10 տարի Էջմիածնի N զորամասում է աշխատել, իսկ որոշ ժամանակ առաջ էլ ընտանիքի անդամները, Դավիթի տատիկի՝ տիկին Կիմայի խոսքով, գերության մեջ հայտնված 13 տղաների մասին մի տեսանյութում ճանաչել են Դավիթի հայրիկին, բայց այժմ հաստատված չէ՝ նա գերության մե՞ջ է, թե՞ ոչ:
Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո անցել է ավելի քան 3 ամիս, սակայն Ադրբեջանում դեռևս հայ գերիներ ու անհետ կորածներ կան: Անհետ կորած զինծառայողների հարազատներն այլևս հանդիպում չեն պահանջում կառավարության ներկայացուցիչների հետ, որովհետև վստահություն ունեն, թե որևէ գործուն քայլ չեն ձեռնարկելու, քանի որ այս ամիսների ընթացքում չեն ձեռնարկել:
Օրերս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բացահայտեց հայ-ադրբեջանական սահմանային ճշգրտումների վերաբերյալ մի հուշագրի բովանդակություն. հենց այդ հուշագրի կարգավորումներից բխած հետևանքներն էին Սյունիքում, որ վարչապետը ձևակերպել էր «ցավոտ իրավիճակներ» արտահայտությամբ: Իսկ այդ «ցավոտ իրավիճակների» տակ պետք է հասկանալ մարդկային ճակատագրեր, անվտանգության լուրջ խնդիրներ, անվստահություն սեփական պետության հանդեպ:
Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կառավարության դիմաց պնդում էին, թե իշխանությունն անգործության է մատնված: Նրանց խոսքով՝ եթե անհետ կորածների շարքում լիներ պետական որևէ մարմնի ղեկավարի երեխա, ապա իշխանությունը քայլեր կձեռնարկեր:
Էդ խմբի երեխեքից մոտ 30 մարմին են թարմ խփված տվել հետո մեզ: Տեսել եք՝ ինչ վիճակում են, չնայած չէ, դուք երևի չեք տեսել էդ մարմինները: Ջնջիլը վզին գցած են հետ տվել, կներեք: Եթե էս ղեկավարությունը՝ ՊՆ ա, ՊԲ ա, ով որ ա՝ գործողություն կատարեր, ինչ-որ քայլեր կատարեր, թեկուզ ռազվեդկա ուղարկեր, ինչ ուզում ա լինի, էսօր էդ երեխեքը կարային ողջ-առողջ տունը լինեին: Ի՞նչ արեցին: Չարեցին: Թուրքերը գտան, խփեցին, սպանեցին, ամեն ինչ արեցին, բերեցին, ասեցին՝ «առեք ձեր երեխեքին»»,- ասաց Արսեն Ղուկասյանը:
2008-2010թթ.-ին, ըստ էության, քաղաքական ճնշումներ են գործադրվել ՀՀ իշխանությունների վրա՝ նախ և առաջ մարտի 1-ի քրեական գործերով։ Միջազգային հանրությանը խիստ մտահոգել են այդ դատավարությունները՝ կասկածի տակ դնելով դրանց արդար և վստահելի քննությունը, «կասկածելի քաղաքական մեղադրանքներով» ձերբակալությունները։
Մենք ղեկավարություն չունենք. անհետ կորած զինծառայողի հարազատ
Այսօր «Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենք. Բուհերը դառնում են ավելի ինքնավա՞ր, թե՞ ընդհակառակը» քննարկման ժամանակ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողի հարցին, թե կան պնդումներ, որ այս օրենքի նախագծով պետությունը ձևավորում է «գրպանային ռեկտորների համակարգ», պատասխանեց, որ օրենքը նոր չէ, այն քննարկման է դրվել դեռևս նախկին իշխանության օրոք և մերժվել է մեկ-երկու դրույթի պատճառով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությունը։
2021թ փետրվարի 4-ից 10-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 14 երկրաշարժ։
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել են թմրամիջոց փոխանցելու հերթական փորձը:
Հրդեհ է բռնկել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի զորավարժարանի տարածքում՝ Յամանասիի կենտրոնական պրեֆեկտուրայում, որտեղ տեղի են ունենում ԱՄՆ-ի՝ երկում տեղաբաշխված ծովային հետեւակայինների զինավարժանքներ:
Անհետ կորածների հարազատների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց. ՈւՂԻՂ։
Սահմանամերձ համայնք լինելը պետք է դառնա ոչ թե թերություն, այլ առավելություն. Փաշինյան: