Այսքան ժամանակ անցել է, չենք զգացել, որ մեկը մեր ցավը զգա. անհետ կորած զինծառայողի ծնող

Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո անցել է ավելի քան 3 ամիս, սակայն Ադրբեջանում դեռևս հայ գերիներ ու անհետ կորածներ կան: Անհետ կորած զինծառայողների հարազատներն այլևս հանդիպում չեն պահանջում կառավարության ներկայացուցիչների հետ, որովհետև վստահություն ունեն, թե որևէ գործուն քայլ չեն ձեռնարկելու, քանի որ այս ամիսների ընթացքում չեն ձեռնարկել:

«Եթե էս ազգի մեջ կա մի մարդ, որ ցավում ա մեր երեխեքի համար, թող գա, կանգնի էստեղ: Ով ուզում ա լինի, ասի՝ «ես կօգնեմ», մենք բոլորս կկանգնենք իր կողքին, կասենք՝ դու էդ մարդն ես, որ կարաս օգնես էս ազգին: Չկա՛ տենց մարդ: Քանի օր անցել ա, մի մարդ չենք տեսել, որ մեր երեխեքի ցավը զգա: Մենակ էս ծնողներն են, որ լացում են գիշեր-ցերեկ»,- կառավարության դիմաց հայտարարեց անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը:

Խոսելով կառավարությունում ու պետական գերատեսչություններում աշխատող մարդկանց մասին, նա ասաց, թե նրանք քաղաքացիների հարկերից հավաքված գումարները ստանում ու ոչինչ չեն անում:

«Էս մարդիկ սիրուն շենքում եկել, գրավել-նստել են աթոռների, ՊՆ-ում 3000 հոգի ա աշխատում, ի՞նչ են անում: Մի հարց չեն լուծել էսօր: Փող են ստանում բյուջեից, ձեր տված փողերը ուտում են, պագոնները դրած ա, փորները՝ լիքը, ավտոներ են քշում էս բյուջեի հաշվին, բայց աշխատանք չկա: Թող մեկը գա, կանգնի, ասի՝ «ես կգնամ գերիներին կբերեմ, անհետ կորածների հարց կլուծեմ», մենք կասենք՝ դա մեր ազգի ղեկավարը կդառնա: Ուրեմն մնացածը սուտ են ու խաբեբաներ են ու իրավունք չունեն կառավարելու էս ժողովրդին»,- նշեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս