Արցախում նվազել են կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանները

Արցախում փետրվարի 10-ին իրականացված 42 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը՝ հավելելով, որ հանրապետությունում կորոնավիրուսի նոր դեպքերը նվազել են, եզակի դեպքեր են գրանցվում:

«Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում կոնտակտավորների նկատմամբ իրականացվում են հետազոտություններ, իսկ վարակի օջախներում կատարվում են ախտահանման աշխատանքներ: Կորոնավիրուսային հիվանդությամբ փետրվարի 11-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերը՝ բժիշկների նշանակմամբ, ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2488 քաղաքացու հետազոտություն, որից դրական է արձանագրվել 485 թեստի պատասխան։ Ներկայումս համաճարակային իրավիճակն Արցախում լարված չէ և վերահսկելի է: Շարունակվում են իրականացվել հակահամաճարակային բոլոր միջոցառումները»,- մանրամասնեց Հարությունյանը՝ հորդորելով քաղաքացիներին պահպանել Արցախի առողջապահության նախարարության կողմից առաջարկվող ցուցումները՝ կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728