Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում, Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում փետրվարի 11-ին նախատեսվում են չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
Արցախի կառավարության որոշմամբ՝ պատերազմական գործողությունների հետևանքով իրենց մշտական բնակության վայրերից տեղահանված քաղաքացիները, ավտոմեքենայի և մոտոցիկլետի տեխանձնագիր, ինչպես նաև վարորդական իրավունք կորցնելու դեպքում՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ազատվում են դրանք վերստանալու համար նախատեսված պետական տուրքերի վճարումներից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ:
Ֆուտբլային մասնագետ, ազգային թիմերի տարբեր տարիքային թիմերի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշանակվել է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում:
Վերաբաշխում բյուջում. կֆինանսավորվեն 64 ընկերություններ:
Ատոմ Ջանջուղազյանը Կառավարությանը կոչ է անում ազնիվ լինել և գյուղացիների մոտ անընդհատ լիզինգը սուբսիդավորելու սպասում չառաջացնել:
«ԻՄ Քայլից» դուրս գալուս օրվանից ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու և բոլոր տեղերում տեղեկություն են տարածում , որ իբր միացել եմ ԲՀԿ ֊ին , Քոչարյանին և այլն և որ ամենակարևորն է վերցրել եմ 50000$ ։ (Իրենք իրենց էժան վարքագիծը ծախում են մեծ գումարով ի դեպ )։
Հայաստանում փետրվարի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168 676-ի:
Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 1 միլիարդ դրամ արժեցող լիզինգի տոկոսադրույքները
«Արմենիա Վայն» ընկերությունը տարածք ստացավ 1 միլիարդ դրամի ներդրման և 5000 աշխատատեղ ստեղծելու խոստման դիմաց
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Թուրքիա, հայտնում է երկրի ՊՆ մամուլի ծառայությունը:
Արցախում ռուսաստանցի խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների ՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադառնալու անվտանգությունը, քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը, պարենի եւ տարբեր ապրանքների փոխադրումը Լաչինի միջանցքով:
Բողոքի ակցիա Սլավոնական համալսարանում՝ ի աջակցություն Արմեն Դարբինյանի. ՈՒՂԻՂ
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ գյուղացիների իրավունքների, նրանց խաղաղ ու բնականոն կյանքի հարցերը սահմանային վեճերի լուծման գործընթացում պետք է ունենան առաջնային նշանակություն:
«Այս փոփոխությունը պայմանավորված է եղել պարոն Բարսեղյանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու որոշմամբ: Բարձր գնահատելով նրա կատարած գործունեությունը՝ ուզում եմ նոր աշխատանքում հաջողություն մաղթել պարոն Ղահրամանյանին: Մեր հայրենիքի համար այս բախտորոշ ժամանակահատվածում պաշտոն ստանձնելը ես համարում եմ առաքելություն, և հավատացած եմ, որ միասնական աշխատանքով կկարողանանք հաղթահարել մեզ նետված ներքին և արտաքին բոլոր մարտահրավերները»,- ասել է ԱՀ նախագահը:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հողային օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները: Կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանի նիստում ներկայացրել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Այն խորհրդարանում ներկայացրել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Սլավոնական համալսարանի ուսանողներն ու դասախոսներն այսօր, ժամը 11:00-ին բուհի հիմնական մասնաշենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնելու՝ ի աջակցություն ռեկտոր Արմեն Դարբինյանի:
Ես հույս չունեմ, որ ՀՀ ԱԱԾ-ն կկատարի իր պարտականությունը և Հայաստանի ազգային անվտանգությունը պաշտպանելու համար անմիջապես կձերբակալի գլխավոր դավաճանին և իր հանցակիցներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ:
Չինաստանի եւ Միացյալ Նահանգների առճակատումն աղետ է ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար:
Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 11-ին նշում է նվիրական հիշատակը Սրբոց Վարդանանց:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «2020 թ․ դեկտեմբերի 14-ից «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելեց Հայաստանի Արմավիրի մարզից Ռուսաստան լոլիկի եւ պղպեղի ներմուծումը՝ «մոզաիկա պեպինո» վիրուսով վարակված արտադրանք հայտնաբերելուց հետո (սա էր նախնական տեղեկությունը)։ 2021 թ․ փետրվարի 5-ից Ռուսաստանը վերացրեց Հայաստանից լոլիկի եւ պղպեղի ներկրման սահմանափակումները։
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
Անուշավան Դանիելյաը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ինչպես գիտեք սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ»․ ՀՀ ԱԳ նախարար Ա. ԱՅՎԱԶՅԱՆ։
Տարածաշրջանային տնտեսական ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան բանակցությունների ֆոնին՝ Ռուսաստանը սկսում է առաջ մղել Աբխազական երկաթուղու վերագործարկման թեման: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, և Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար:
Նրանք այդտեղ են հայտնվել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների և զինվորականների իրավունքների կոպիտ խախտումների, էթնիկ զտումների ու խաղաղ բնակավայրերը զանգվածային ավերելու, ինստիտուցիոնալ շարունակվող հայատյացության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, գերիներ ապօրինի պահելու ու նոր պատերազմի շարունակվող սպառնալիքների հաշվին:
Անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ ուշ երեկոյան Արցախից վերադարձել են Երևան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Արսեն Ղուկասյանը: