Ալբերտ Էյնշտեյնը կարող էր դառնալ նախագահ։ 1952 թ. նրան առաջարկում են Իսրայելի երկրորդ նախագահի պաշտոնը, սակայն նա հրաժարվում է։
Հայաստանն ապրում է հաստատուն իներցիայի ռեժիմում։ Այնպես չէ, որ դա միայն հետպատերազմական ռեժիմ է, այսպիսին էր Հայաստանի կյանքը նաև 2018 թվականից հետո, երբ ամեն ինչ ընթանում էր հեղափոխական էյֆորիայի ազդեցության ներքո։ Էյֆորիան փոխարինել էր ռազմավարությանն ու ծրագրերին, երկիրն ապրում էր առանց զարգացման որևէ կոնցեպտի՝ նախկինից մնացած համակարգերի լավ կամ վատ աշխատանքով ու հեղափոխական դատարկաբանությամբ։
Թուրքիայում նեղսրտել են Կիպրոսի Հանրապետության հունական հատվածում որոշ թուրքական անվանումներ ունեցող փողոցների անվանափոխություններից: Թուրքական «Hürriyet» իշխանամերձ լրատվակայքի հոդվածում Կիպրոսի հույներին մեղադրում են 1974-ից առաջ կղզու հարավային հատվածում եղած թուրքական թաղամասերին տիրանալու, այժմ էլ այդ թաղամասերի փողոցների անունները վերացնելու մեջ՝ մոռանալով նույն թվականին Թուրքիայի կողմից իրականացված և առ այսօր շարունակվող Կիպրոսի գրեթե կեսի օկուպացիան:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 11-ին ժամը 11:00-18:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:
Հունվար-փետրվար ամիսներին Արաբկիր վարչական շրջանում արձանագրվեցին բնակարանային գողության դեպքեր։ Հափշտակում էին տարբեր իրեր՝ համակարգիչներ, բջջային հեռախոսներ, ինչպես և փող, ոսկյա ու արծաթյա զարդեր։
Փետրվարի 10-ին հայտարարվել են Ֆրանսիայի «Սեզար» ազգային կինոմրցանակի անվանակարգորդները, որն ամեն տարի հանձնում է Կինեմատոգրաֆի արվեստների եւ տեխնոլոգիաների ակադեմիան:
Միջանկյալ օղակի միջոցով կենդանուց մարդուն փոխանցումը կորոնավիրուսի առաջացման առավել հավանական վարկածն է, նշել է Ուհանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվիրակության ղեկավարը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն է։
Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանի Հանրապետությանը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։
Փետրվարի 8-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Նորաշեն թաղամասի դպրոցի մոտից «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի պատանու։
Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը։ 168.am-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով և քաղաքացիներից հետաքրքրվել, թե ո՞ւմ կընտրեին, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը։
Google Chrome-ում վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել, որն արդեն օգտագործում են ցանցահենները։ «Կասպերսկի» ընկերության փորձագետները խորհուրդ են տալիս հնարավորինս շուտ թարմացնել այդ բրաուզերը մինչև 88.0.4324.150 տարբերակը, որը փակում է այդ խոցելիությունը
Փետրվարի 3-ին Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկում գողություն էին արել: Հարմարեցված գործիքով կամ բանալիով բացել էին բնակարանի դուռը, տունը տակնուվրա անելուց հետո հափշտակել հեռուստացույց, խմիչք, ժամացույց և կենցաղային իրեր:
«Փաշինյանի բոլոր քաղաքական որոշումները սպասարկում են իր հույզերը՝ վախ, վրեժ, չարություն և այսպես շարունակ: Այսինքն՝ իշխանությունից զրկվելու վախը, բնականաբար, Փաշինյանին պետք է ստիպեր, որ ինքը չգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև ինքը չունի վստահություն, չունի այն թիմը, որը պետք է կարողանա Փաշինյանի համար ձայներ ապահովել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ռուսաստանյան խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 27 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ աշխատակազմի աշխատողներին պարգևատրելու մասին համապատասխան կարգադրություն:
Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կոչ է արել չմեկուսացնել Ռուսաստանին և Չինաստանին, քանի որ դա կարող է հանգեցնել խոշորագույն ռազմա-տնտեսական դաշինքի ստեղծմանը:
Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանի շենքը կհամապատասխանեցվի ժամանակակից թանգարանների պահանջներին:
Ռուսաստանը կարող է «Կովչեգ» նախագծի արբանյակ ուղարկել ուղեծիր, որի մեջ կենդանիներ կլինեն գիտական հետազոտությունների համար:
2018 թվականի հայտնի քաղաքական իրադարձություններից հետո, մեկ անգամ չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը պարբերաբար անդրադարձել են իրենց գործունեության թափանցիկությանը՝ հիմնավորելով այն նաև միջազգային տարբեր կառույցների դրական արձագանքներով:
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ կառավարությունը Գոհար Սիմոնյանին մեկ տարով կգործուղի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն:
Հրադադարից հետո գերեվարված զինծառայողների հարազատները փակել էին Գյումրի-Երևան, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները:
«Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի համոզմամբ՝ Հայաստանին ֆինանսական միջոցներ էին անհրաժեշտ երկրի առաջ ծառացած բավականին լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար, ուստի դրական քայլ է համարում 3.8 տոկոսով 750 միլիոն դոլարի եվրոպարտատոմսերի թողարկումը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով կառավարության այդ գործարքին, Տիգրան Ջրբաշյանը պարզաբանեց նաև.
Դեպքերի առթիվ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում տղամարդկանցից մեկը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Հայաստանի արտահանման ծավալներում 2020-ին ամենամեծ բաժինն ունեցել է հանքահումքային արտադրանքը, իսկ ներմուծման ծավալներում՝ մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին փետրվարի 6-ի երեկոյան:
Դատախազ Գևորգ Սարգսյանը Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացրել:
Ռուսաստանում կորոնավիրուսային վարակով ախտահարվածների թիվը մեկ օրում աճել է 14 494-ով, սակայն օրական ցուցանիշը հոկտեմբերի 17-ից ի վեր ցածր է եղել 15 հազարից: