Նիկոլ Փաշինյան, Աշոտիկիդ արյունը մեր երեխեքի արյունից կարմի՞ր էր. անհետ կորած զինծառայողի հարազատ

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կառավարության դիմաց պնդում էին, թե իշխանությունն անգործության է մատնված: Նրանց խոսքով՝ եթե անհետ կորածների շարքում լիներ պետական որևէ մարմնի ղեկավարի երեխա, ապա իշխանությունը քայլեր կձեռնարկեր:

«Կա՞ ինչ-որ մի ղեկավար մարմնի երեխա, որը անհետ կորած է: Դուք ունե՞ք նման տեղեկություն: Ունե՞ք տեղեկություն, որ մի հատ ղեկավար մարմնի, պետական չինովնիկի երեխա անհետ կորած ա: Իսկ մենք ունենք տվյալ, կարող ա դա տարբեր ասեկոսե լինի, ես չեմ կարա դրա հավաստիությունը 100% անեմ, որ պարոն վարչապետը մարդկանց ուղարկել ա, դաժե իմանալով, որ կարող ա էդ մարդիկ հետ չգան, ու շատ-շատերը հետ չեն եկել, որ իրա Աշոտիկին բեր: Ինչի Աշոտիկիդ արյունը մեր երեխու արյունից կարմի՞ր ա: Ինչի՞: Եթե տենց ուղարկող էին, գործողություններ կատարող էին, ես էլ եմ պահանջում, թող գնային էդ մարդիկ, գնային բերեին, բայց ոչ թե գնային, զոհվեին՝ 1000-1200 հոգի մի մարդու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը:

Վերջինս նաև մեկ այլ դեպք պատմեց, երբ անհետ կորածների հարազատներով  առաջարկել են պատկան մարմիններին, որպեսզի 30 զինծառայողի, ում տեղանքը հայտնի էր, դուրս բերեին ընդամենը 1 հետախույզի միջոցով, անգամ առաջարկել են, թե ով կարող է դա անել, սակայն պատկան մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս