Երեխան հոր կուրտկեն գրկած քնում է, ամեն մտնողին գիտի՝ հայրն է. անհետ կորած զինծառայողի ծնող
Այսօր կառավարության դիմաց նաև փոքրիկ Դավիթն էր՝ իր անհետ կորած հայրիկին հետ բերելու պահանջով: Դավիթի հայրը 10 տարի Էջմիածնի N զորամասում է աշխատել, իսկ որոշ ժամանակ առաջ էլ ընտանիքի անդամները, Դավիթի տատիկի՝ տիկին Կիմայի խոսքով, գերության մեջ հայտնված 13 տղաների մասին մի տեսանյութում ճանաչել են Դավիթի հայրիկին, բայց այժմ հաստատված չէ՝ նա գերության մե՞ջ է, թե՞ ոչ:
«Մինչև առ էսօր չկա իմ երեխեն, մեկը դուռը չի խփում, ասի՝ 2 հատ փոքր, օրորոցի մեջ երեխա կա, ո՞նց ա ապրում էս երեխեն: Տարած օրվանից աշխատավարձն էլ կտրեցին, էս ինչ պետություն, ինչ ղեկավար: Մենք չունենք, չունենք…
Երեխեն ամեն րոպե անունն ա տալիս, կուրտկեն գրկած քնում ա, դուռը բացողին գիտի՝ հերն ա, երեխեն մանկական սթրես ա տանում: Էս երեխեն ինձ անընդհատ հանգստացնում ա՝ «տատի, մի լացի, պապան գալու ա, տատի, մի լացի»:
Աստված գիտի, որ մենք ապրում ենք․․․ մենք չենք ապրում: Ինչ տառապանքով եմ ապրում: Իմ մինուճար տղեն, 28 տարի պահել-մեծացրել եմ, Նիկոլ, քո նմանների համա՞ր»,- կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Կիման՝ հավելելով, թե իր որդու մյուս երեխան էլ 8 ամսական է:
Տիկին Կիմայի խոսքով՝ տարածված տեսանյութում տղային տեսնելուց հետո փորձել է դիմել պետական բոլոր կառույցներին, սակայն անօգուտ: Ըստ նրա՝ որևէ մեկը ոչ մի քայլ չի ձեռնարկել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում