Էս երեխեքի պապաներին վերադարձրեք. անհետ կորած զինծառայողի մայր

Անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր կրկին կառավարության շենքի մոտ էին: Այս անգամ անհետ կորածների ծնողների հետ Կառավարություն էին եկել նաև անհետ կորած զինծառայողների երեխաները՝ ձեռքներին իրենց հայրիկների վերադարձի մասին պաստառներ:

Անհետ կորած զինծառայողի մայր տիկին Անահիտը լրագրողների հետ զրույցում ասաց, թե երեխաների պահանջն այն է, որ տեղեկություններ լինեն անհետ կորածների մասին ու նրանց հնարավորինս շուտ վերադարձնեն Հայաստան: Նա վստահություն հայտնեց, թե Էջմիածնի N զորամասից պատերազմին մասնակցած 40 տղաները բոլորը գերի են:

«Ոչ մի տեղից արձագանք չի եղել: Տպավորություն է, թե թքած ունեն մեր վրա, էդքան մի բան: Էսօր էլ դե թող դուրս գան, էսօր նիստ է տեղի ունեցել, դե թող դուրս գան, մեկը ասի՝ «երեխեք ջան, եկել եք ձեր պապաների հետևի՞ց, խոստանում ենք  ու երդվում ենք, որ կանենք ամեն ինչ»: Թող դուրս գան, կգա՞ն դուրս, չեն գա»,- ասաց տիկին Անահիտը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728