Նիկոլը Հայաստանի տարածքում նկարահանումներն ա արգելում. ենթադրում եմ՝ արդյունքում տարածքները կորցնելու ենք

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վենեսուելայում բանակը մտցրել էին խանութներ, որ հանկարծ խանութի տերերն ապրանքների գները չբարձրացնեին։ Արդյունքում՝ ապրանքները խանութներից վերացան։

Հիմա Նիկոլը Հայաստանի տարածքում նկարահանումներն ա արգելում։ Ենթադրում եմ՝ արդյունքում տարածքները կորցնելու ենք։

Բայց էս իրավիճակի ապագեյն, ըստ ամենայնի, լինելու ա բանակը խանութներ մտցնելը։

Նմանությունները շատ են։

Պոպուլիստ Չավեսից առաջ Վենեսուելան պարենային ինքնաբավ երկիր էր, աշխարհի խոշոր նավթ արդյունահանող։ Չավեսի կառավարման արդյունքում երկիրն ամեն ինչ կորցրեց։ Զավեշտը հասավ այնտեղ, որ աշխարհի ամենամեծ նավթային պաշարներ ունեցող երկիրը չի կարողանում նավթ արդյունահանել ու վաճառել։

Բայց գրազ կգամ, հենց հիմա գնանք Վենեսուելա, հարցում անենք, կտեսնեք, որ Բոլիվարյան Հանրապետության քաղաքացիներն իրենց համարում են աշխարհի ամենահպարտը»։

Տեսանյութեր

Լրահոս