
Ճապոնիայի զորավարժարանում հրդեհ է բռնկել ԱՄՆ-ի զորքերի վարժանքների ժամանակ

Հրդեհ է բռնկել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի զորավարժարանի տարածքում՝ Յամանասիի կենտրոնական պրեֆեկտուրայում, որտեղ տեղի են ունենում ԱՄՆ-ի՝ երկում տեղաբաշխված ծովային հետեւակայինների զինավարժանքներ: Փետրվարի 11-ին այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ կատարվում են կրակը վերացնելու աշխատանքներ, պազվում է դրա պատճառը:
Զորավարժարանում փետրվարի 4-ին եւ 6-ին նույնպես հրդեհներ են արձանագրվել 155-միլիմետրանոց հաուբիցների մասնակցությամբ ամերիկացի զինածառայողների զինավարժանքների ժամանակ: Միջադեպերի պատճառը եղել է չոր խոտի բռնկումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: