Դուք իրավունք չունեք փակել պաշտպանության նախարարի ճանապարհը. Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողներին․ ՈւՂԻՂ
Անհետ կորած զինծառայողի մոր ինքնազգացողությունը վատացավ
«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի մասին:
Բախում՝ ոստիկանների ու անհետ կորած զինծառայողների հարազատների միջև
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով փետրվարի 10-ին և 11-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ:
Տեղյակ են եղել, որ երեխեքը շրջափակման մեջ են, ոչինչ չեն արել, որ հանեն. անհետ կորած զինծառայողի ծնող
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս պահին գտնվում է «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և «Արսենալ» ռազմաարդյունաբերական նորաստեղծ գործարանում: Թե ինչո՞ւ, դեռևս պարզ չէ: Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների՝ այդ գործարանի բաժնետերերն են Թոխմախի Բաբո անունով հայտնի Բաբկեն Ղազարյանը, հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) եղբայրը՝ Արմեն […]
Գորիսից Արտավազդ Խաչատրյանը մեկն է այն ծնողներից, որը մոտ 4 ամիս տեղեկություն չունի իր տղայից: Անհետ կորած զինծառայողի հոր խոսքով՝ հոկտեմբերի 25-ին Ֆիզուլիի տարածքից 7 հոգի են փրկվել, եղել են վիրավորներ՝ մեկ տասնյակից ավելի, որոնց իր տղան փրկել է: Ինքն է գտել վիրավորներին, խոսել է նաև 7 փրկվածներին հետ, բայց մինչև հիմա անորոշության մեջ է: Նրա խոսքով՝ մեկ մարդ է տեսել, թե տղան մահացել է, բայց դա ոչ հավանական է:
Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը իրենց առաջին հեռախոսազրույցը դրական ազդակ են որակել ամբողջ աշխարհի համար:
Լարված իրավիճակ կառավարության դիմաց. անհետ կորածների հարազատները փողոց են փակել. ՈՒՂԻՂ:
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կրկին խորհրդարանում է․ նա փակ հանդիպման է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ։
Մոսկվան եւ Վաշինգտոնը, երկարացնելով Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (ՌՀՍԿՊ-3)՝ նոր փուլ են բացել սպառազինությունների նկատմամբ հսկողության բնագավառում, Ռուսաստանը դրականորեն է գնահատում ԱՄՆ-ի կողմից ազդանշանները:
2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմի ավարտից անցել է ավելի քան 3 ամիս, ու ամեն անգամ կառավարության դիմաց հավաքվող անհետ կորած զինվորների հարազատները նոր մանրամասներ են ներկայացնում պատերազմի ընթացքում ու ավարտից հետո տեղի ունեցածի մասին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է համայնքների ղեկավարների կողմից պաշտոնական կեղծիքներ կատարելու, ինչպես նաև զորավարժանքներից խուսափելուն օժանդակելու դեպքեր:
Հովհաննես Իգիթյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Աբխազիայի Խորհրդարանը դիմել է ՌԴ Պետական Դումային՝ հայտարարությամբ, որ Աբխազիան պատրաստ է իրավահասար պայմաններով մասնակցել Ռուսաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցման բացման նախագծին:
«Երկու օրենքների միավորումը՝ բարձրագույն կրթության և գիտության, այդքան էլ ճիշտ որոշում չէր». «Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենք. Բուհերը դառնում են ավելի ինքնավա՞ր, թե՞ ընդհակառակը» թեմայով այսօրվա քննարկման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Այսօր անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ, ինչից հետո ծնողներից մի քանիսը հանդիպել են վարչապետի աշխատակազմի հետ:
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանն սկսել է մետաղական ուրանի արտադրությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2021թ. փետրվարի 9-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի մի շարք պատգամավորների մշակած «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում և դրա հետ կապված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագծերի քննարկում՝ մեդիա ոլորտի մասնագետների, այդ թվում՝ մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դեկտեմբերի 28-ի դավաճան վիժվածքը հայտարարում էր, որ «… Եվ ես նախկինում ասել եմ, որ քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում…»:
Արցախի Հանրապետություն մուտք գործելու ընթացակարգի որևէ արմատական փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին Ազգային ժողովի նիստում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի հարցին:
Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված վերջին արյունոտ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հարուստ հոգևոր և պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը դարձել է հայ և միջազգային հանրության մտահոգության առարկան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանը և Ֆրանսիան, ինչպես նաև ԵՄ-ը հատուկ ընդգծել են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգության պաշտպանության կարևորությունը և աջակցել են այդ գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմանը։
Վերջին երկու օրերին սոցիալական ցանցերում և հասարակության շրջանում սկսել են քննարկել Մարտունի քաղաքում տեղադրված՝ Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցը․ հայտնում է «Ապառաժ»-ը:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 15 038-ով՝ մինչեւ 4 027 748: Փետրվարի 11-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
«Որ մի ծնողին խոսացնում ես՝ աֆիցերը փախած ա: Կոնկրետ իմ երեխու աֆիցերը փախած ա եղել, բայց ես էդ աֆիցերի հետ խնդիր չունեմ, իմը իմ երեխան ա, իմ ձագին բերեն-տան, ես թքած ունեմ սաղի վրա՝ ով ա փախել, ով չի փախել: Թող մեր երեխեքին ճարեն: Մենք նպատակ չունենք՝ աֆիցեր դատենք, թող էդ աֆիցերներին բերեն, մեր երեխեքի տեղն ասեն, մեր խնդիրն էդ ա»,- կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը:
Ձգտելով հնարավորինս մեղմացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից զանձազերծված պատերազմի աղետալի հետևանքները, ինչպես նաև գիտակցելով գործարար համայնքի դերն ու նշանակությունը երկրի տնտեսական կյանքում՝ Գրանթ Թորնթոն ընկերությունը նախաձեռնում է «Մեկ միլիոն դրամ» մարտահրավերը, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ նվիրաբերելով 1,000,000 ՀՀ դրամ, ինչպես նաև խրախուսելով այլ կազմակերպություններին վարվել նույն կերպ:
Բոլոր տեղերում էլ թերություններ կան, բոլոր բնագավառներում թերացումներ կան, ես ծնողների կողմից այդ թերացումները պետք է գտնեմ, բոլորի հետ միասին գտնենք ու վերահսկենք. ես պետական մակարդակի վրա լծակներ ունենամ, որ վերահսկեմ, աշխատենք այդ թերացումները վերացնել:
Փետրվարի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: