Նոյեմբերի 1-ին, ժամը 02.10-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնեցին, որ Կարմիր բլուրի փողոցում կրակոցներ են հնչել, տուժած կա։ Ահազանգ ստացվեց նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից՝ տղամարդու դի էր տեղափոխվել հիվանդանոց։
Մի տղամարդ յոթերորդ հարկից երկու մարդու վրա է ընկել Շվեդիայի Uppsala Konsert & Kongress համերգասրահի ճեմասրահում: Պատահարի հետեւանքով զոհվել է երկու մարդ:
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2021 թ. նոյեմբերի 4-ին Երևան քաղաքի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Роспотребнадзор-ը դադարեցրել է թուրքական Gonder Soguk ընկերությունից կիտրոնի ներմուծումը: Պատճառն այն է, որ դրանցում հայտնաբերվել է «քլորպիրիֆոս» պեստիցիդի մնացորդային քանակ (նյութ, որն օգտագործվում է բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի ոչնչացման համար)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Երբ Հայաստանում դժգոհ են որևէ մեկի գործողություններից, պետք է հարց տալ՝ իսկ Նիկոլ Փաշինյանին ընտրելիս ի՞նչ էիք ակնկալում, որ Ռուսաստանը, Արևմուտքը, Թուրքիան կամ որևէ մեկը փոխելո՞ւ է իր քաղաքականությունը: Հայ հասարակությունը քվեարկեց այն մարդու օգտին, որը հռչակել էր, որ բոլոր տեսակի զիջումների պատրաստ է և դա անելու է ընտրություններից հետո: Դրանից հետո բողոքել, որ Ռուսաստանը, Թուրքիան, Արևմուտքը, Իրանը կամ Չինաստանը որևէ հարց են լուծում Հայաստանի հաշվին, դա առնվազն սխալ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:
Նշվում է, որ սահմանափակումները մտցվել են Ուզբեկստանի քաղաքացիների անձնական տվյալները հանրապետությունից դուրս պահպանելու և մշակելու պատճառով։
Իրավական, տնտեսական գործընթացների արդյունքում «Վալլեքս» խումբը հնարավորություն է ստացել կրկին կառավարել Էյ-ՍԻ-Փի ընկերությունը, որտեղ այս օրերին աղացագնդերի արտադրամասի վերագործարկման ուղղությամբ մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները:
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի տարելիցի առթիվ հաջորդ շաբաթ հանդես կգա լայն անդրադարձով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 04-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 05-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մոսկվայում COVID-19-ի հետ կապված իրադրության կայունացումը թույլ է տալիս չերկարացնել ոչ աշխատանքային օրերի ռեժիմը: Այդ մասին հայտարարել է քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:
Իշխանությունն անընդհատ փորձում է տպավորություն ստեղծել, իբրև թե ջերմ, համերաշխ, կառուցողական մթնոլորտում ենք աշխատում, նրանք առիթներ են ստեղծում՝ լուսանկարում են, լուսանկարներն էլ օգտագործում են ստեղծած տպավորությունը հասարակության շրջանում տարածելու համար:
Այս պահի դրությամբ դպրոցներում արձակուրդ է ու դեռևս չկա նոր որոշում՝ հեռավարի անցնելու: «Առայժմ առաջնորդվում ենք առկա որոշումով: Կլինի նորը՝ նախարարությունը կհրապարակի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 23.15-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 46-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է ավտոտնակում աշխատելու ընթացքում բարձրությունից մետաղյա ամրանի վրա ընկնելու հետևանքով:
Կորոնավիրուսի դեմ Pfizer-ի արտադրության պատվաստանյութի կիրառումը 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաների համար պաշտոնապես հավանություն է ստացել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) կողմից: Այդ մասին հաղորդում են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները:
Նա հատկապես կարևորել է զենքի նոր՝ գերձայնային համակարգերի, գերհզոր լազերների, ռոբոտատեխնիկական համակարգերի ստեղծման նպատակով տեխնոլոգիաների մշակումն ու կիրառումը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյանի և Հարությունյանի հանդիպման վերը նշված շեշտադրումներին, ՀՀԿ Խորհրդի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը շեշտեց, թե կողմ լինելով ազգերի ինքնորոշման իրավունքին՝ տարակուսում է, որ այդ մասին խոսում են այն մարդիկ, որոնք քանդել են հենց դրա վրա կառուցված մի ողջ բանակցային գործընթաց։
Նրանք ներկայացվել են ԱՎ վարչություն, որտեղ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Ծաղկաշեն գյուղում կրակոցներ են հնչում, և որ նմանատիպ ձայն լսվել է նաև նախորդ օրը:
Հիշեցնենք՝ Մովսես Հակոբյանը 2020 թվականի նոյեմբերի 19-ի ասուլիսում խոսել էր 44 օրյա պատերազմի մասին։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե մտադիր է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ ապագա բանակցություններում պարզաբանել, որ Վաշինգտոնը Պեկինի հետ մրցակցում է, այլ ոչ թե ցանկանում է հակամարտություն բորբոքել։
Նա կարծիք է հայտնել, որ մեծ նշանակություն է ունենալու երեք գերտերությունների միջև խաղաղության պահպանումը:
Այդ հայտարարությունից հետո «168 Ժամը» դիմել էր Պետական եկամուտների կոմիտե՝ ճշտելու, թե որքան հարկեր են վճարել Սուքիասյանները «Բջնի» հանքային ջրերի գործարանի գործունեության ընթացքում՝ 1996 թվականից սկսած մինչ առքուվաճառքի պայմանագիրը, որը կնքվել էր 25.12.2009թ.-ին: ՊԵԿ-ից, բնականաբար, չէին տրամադրել պահանջվող բուն հարցերի պատասխանները՝ ասելով՝ քանի որ հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական բազան ստեղծվել է 2000-2001 թվականներին, ուստի դրանից առաջ եղած վիճակագրական տվյալները ներառված չեն այդ բազայում:
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում ԱՆ-12 ինքնաթիռի կործանման հետևանքով օդանավում գտնվող բոլոր անձինք զոհվել են: Այս մասին լրագրողներին հայտնել է նահանգապետ Իգոր Կոբզևը:
Վերջին երկար շաբաթների բազմաթիվ քննարկումների և տարբեր կարծիքների արդյունքում, նոյեմբերի 9-ի նախաշեմին, երբ դեռևս պարզ չեն պատերազմի բոլոր հանգամանքները, և կարիք կա վերաիմաստավորելու և գնահատականներ տալու կատարվածին, կան քայլեր, որոնք պետք է արվեն հիմա։
Եվրոպան հինգ շաբաթ շարունակ մնում է աշխարհի միակ մասը, որտեղ COVID-19 կորոնավիրուսի նոր դեպքերի թվաքանակը շարունակում է աճել: Այդ մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանը:
Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 58 հազար 291 թեստ. 36 հազար 465-ը՝ հակագենի, 21 հազար 826-ը՝ ՊՇՌ-թեստ, եւ հայտնաբերվել է վարակման 6024 նոր դեպք: Այդ մասին, հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:
«Մենք Առողջապահության նախարարության հետ համագործակցում ենք, նաև միջազգային փորձի ուսումնասիրություն ենք արել, փոխանցել եմ առողջապահության նախարարին, որ օգնենք մեր գործընկերներին»,- այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը` պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի այն հարցին, թե արդյոք խտրական վերաբերմունք չի՞ դրսևորվում, երբ առողջապահության նախարարի` պարտադիր թեստավորման կամ պատվաստվելու հրամանը չի վերաբերում որոշակի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում և՝ ՄԻՊ-ին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 3-ին հաստատել է կորոնավիրուսի դեմ հնդկական Covaxin պատվաստանյութի արտակարգ կիրառումը: Այս մասին ասվում է ԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ: