ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Նորակերտ համայնքին պատկանող միջոցներից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով կդադարեցվի մայրաքաղաքի և Արարատի մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը:
Թուրքիայի Ուրֆա նահանգի Սիվերեք շրջանում ապրող 96-ամյա տատիկի՝ Ալիյե Յաբանսուի դեմ քրեական գործ է հարուցվել Թուրքիայի Հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ում չափահաս բնակչության 70 տոկոսը լիովին պատվաստվել է COVID-19-ի դեմ, միեւնույն ժամանակ 80 տոկոսն ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը:
«Ռուսաստանն այսօր չի ցանկանում մեծ լարվածություն տարածաշրջանում՝ դրան պատրաստ չլինելու կամ այլ գործոններով պայմանավորված, և փորձում է որոշակի սիրախաղային հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ: Իրականում, նրանք դաշնակից չեն, ոչ էլ բարեկամ են, դա ուղղակի անհնար է՝ ռազմավարական առումով: Գուցե մարտավարական առումով, այսինքն՝ այսօր որևէ բան զիջելով՝ մեկ այլ խնդիր փորձում են լուծել: Թե դա ինչքանով է ճիշտ հենց Ռուսաստանի համար, դա այլ հարց է, որովհետև կարող են իրենք էլ սխալվել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:
Պատերազմի օրերին ՀՀ ՊՆ ներկայացուցչի պարտականությունները կատարող Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր գրառումներում և բրիֆինգներում խոսում էր հայկական կողմի տակտիկական նահանջների մասին: Մասնավորապես, 2020-ի հոկտեմբերի 20-ին նա Ֆեյսբուքում գրել էր.
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտիերիտասարդական հավաքականն առաջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում:
Գրիպի դեմ պատվաստումն անհրաժեշտ է նախեւառաջ ռիսկի խմբերի համար, քանի որ այն անուղղակիորեն պաշտպանում է նաեւ կորոնավիրուսով վարակվելուց: Այդ մասին ասել է իմունացման հարցերով խորհրդականների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, Թբիլիսիի Իաշվիլիի անվան Կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկության գծով տնօրեն Իվանե Չխեիձեն:
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, խոսելով Բայդեն-Էրդողան հանդիպման մասին, նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջնորդները վերջապես կարողացան հանդիպում ունենալ, ինչը չէր ստացվում երկար ժամանակ։
Հունվարից թոշակառուները վճարելու են «ՀայՓոստին»՝ թոշակը տուն բերելու համար: Այս մասին արդեն «ՀայՓոստի» բաժանմունքներում տեղեկացնում են թոշակառուներին:
Մոսկվայի երեք՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում մառախուղի պատճառով երեքշաբթի երեկոյան հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել ավելի քան 150 ավիաչվերնթեր: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:
2021թ. տարեսկզբից դադարեցվել էին ՀՀ տարբեր համայնքների ղեկավարների լիազորությունները, որոշ համայնքներում նոր ընտրություններ չէին նշանակվել ՀՀ-ում արտակարգ և ռազմական դրության առկայությամբ պայմանավորված: Այդ համայնքներում, օրինակ՝ Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Թումանյան և Սյունիքի մարզի Տաթև համայնքներում (նրանց լիազորությունները դադարեցվել էին 2021թ. փետրվարի 26-ին), վարչապետի և մարզպետի որոշմամբ նշանակվել էին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարներ, դրա համար հիմք էր հանդիսացել մի կարգավորում, որն ուժի մեջ էր մտել անցած տարի:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:
Բանակի կազմաքանդման և վնասման օպերացիայի տրամաբանության մեջ են, ըստ էության, «անորակ հրթիռների» գործով և ռազմամթերքի մատակարարման գործընթացում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքները: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ սպառազինության մատակարարման և բանակի պահանջների բավարարման հարցում լրջագույն խնդիրների առջև ենք կանգնած: Այս մասին առաջիկայում մանրամասն կանդրադառնանք: Ի դեպ, սա ևս մտնում է Ալիևի պլանների մեջ:
Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Հյուսիսային Օսիայում մահացել է Ռուսաստանի Դաշնությունում Հայրենական մեծ պատերազմի ամենատարեց վետերան Տիմոֆեյ Մարզոևը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն՝ ավելացնելով, որ Մարզոևը 105 տարեկան էր։
ՀՀ ԿԲ խորհուրդը նոյեմբերի 2-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7.25%: Այս մասին հայտնում են ԿԲ-ից, նշելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.75% է:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի ժամանակ, սկսվել է զավեշտալի միջադեպով։ Այս մասին գրում է գրում է «Փաստինֆո»-ն։
Եվրոպայում գազի գինը նոյեմբերի 2-ին կայացած սակարկությունների ընթացքում բարձրացել է հազար խորանարդ մետրի դիմաց 850 դոլարից այն բանից հետո, երբ նախօրյակին իջել էր 740 դոլարից ցած, վկայում են ICE սակարանի տվյալները։
Նախարար Միրզոյանը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր պատասխանատու առաքելության մեջ։
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրառում է կատարել՝ նշելով, որ իր «Կյանք ու կռիվ» ֆիլմի երաժշտությունն օգտագործվել է «դավաճանների կուսակցության» հոլովակում։ «Քանի որ դուք, տգետ ոչնչություններ, ձեր դավաճանների կուսակցության (Կապանի ընտրությունների) հոլովակը դրել եք «Կյանք ու կռիվ» ֆիլմի երաժշտության տակ, որի հեղինակը եւ բեմադրող ռեժիսորը ես եմ… Ու քանի որ դատի տալ ձեզ չեմ կարող` իրավունքները պատկանում […]
Այդ կապը կոնկրետ իմ մասով ես իրականացրել եմ բացառապես սահմանային միջադեպերի հետ կապված հարցերով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հերթական անգամ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին: Հոկտեմբերի 30-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկած «Մեծ քսանյակի» (G-20) գագաթաժողովից Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում Էրդողանը ներկայացրել է գագաթաժողովի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) երկրորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, կշարունակվեն մասնակից երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների ելույթները կլիմայի փոփոխությանը դիմագրավելուն անհրաժեշտ հրատապ քայլերի վերաբերյալ։ Գլազգոյի համաժողովը նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ Տիգրան Աբրահամյանի այցն առաջնագիծ ՀՀ պաշտպանության նախարարը նպատակահարմար չէր համարել՝ ի պատասխան պատգամավորի՝ ԳՇ պետին ուղղված գրությանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
2021 թվականի հունվար-հոկտեմբերին գազի արդյունահանման ծավալը Ռուսաստանում 11,1 տոկոսով աճել է 2020 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ եւ կազմել՝ 625,67 մլրդ խորանարդ մետր: Այդ մասին վկայում է Ջերմաէներգետիկական համալիրների կենտրոնական կարգավարական վարչությունը (ՋԷՀ ԿԿՎ): Նահանջ տարվա ուղղումը նկատի է առնված:
Օրեր առաջ 168.am-ը գրել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր երկրորդ անգամ ՀՀ նախագահի հրամանով նշանակված Տիգրան Սիմոնյանի երկու նշանակումների ու դրանց ոդիսականի մասին։ Տեղեկացրել էինք, որ թեպետ ինքը Վերաքննիչում հայտարարել է, որ չի կարողանում դիմանալ ծանրաբեռնվածությանը, և դրա համար է դուրս գալիս դատական համակարգից, սակայն յուրայինների շրջապատում խոսում է բոլորովին այլ պատճառների մասին։
Անգլիական «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:
Այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ թշնամու բանակի առաջատար ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել։