ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 27-ամյա բնակչի կողմից կատարված հանցագործությունների մի շարք հանգամանքներ:
Ցավոք, Հայաստանում չկա (ու առաջիկայում չի էլ լինի) այնպիսի իրավապահ կառույց, որը կկարողանա քննել գործող բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիան:
Չպատվաստված մարդիկ COVID-19-ի հիմնական տարածողներն են: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյում:
Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզի Բելովո շրջանի «Լիստվյաժնայա» ածխահանքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում երեք փրկարարներ, ևս երեքը անհայտ կորած են:
«Հիմա գումարը կանխիկ են վերցնում, մի մասը տանում են տուն, հաց ու պանիր են գնում, մի մասն էլ վճարում են ընկերությանը, որը հոգսերն է հոգում: Եվ եթե եղավ միասնական տոմսային համակարգ, քաղաքապետարանը գումարը փոխանցելու է ընկերությանը, հիմա, թե տվյալ ընկերությունն այդ գումարից ինչքա՞ն կհատկացնի վարորդներին՝ սա մեծ հարց է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Եղիազարյանը:
Մահացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կարծիքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մեջ որևէ իրավական հենք ու հիմնավորում չկա:
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հյուսվածքաբանական հետազոտությունը հաստատել է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի մոտ հեռացված պոլիպը բարորակ է: Այդ մասին ասված է Միացյալ Նահանգների ղեկավարի բուժող բժիշկ Քեւին Օ’Քոնորի հայտարարության մեջ, որը նոյեմբերի 24-ին հրապարակել է Սպիտակ տունը։
2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ հարձակում գործելու, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու փաստերով նույն օրը ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցված և ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված Ջերմուկի տեղամասում հակառակորդը անակնկալ հարձակվել է ՀՀ ԶՈՒ դիրքի անձնակազմի վրա, սակայն վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն, կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է ․ «Ըստ շրջանառվող տեղեկությունների ՝ 2022 թ. հունվարի 1-ից կհանվի Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը: Շինանյութին կհաջորդեն հագուստը, մաքրող միջոցները, կոսմետիկան և այլ ապրանքները։
Եթե Վաշինգտոնն այդքան հաճախ չմիջամտեր Միջինարևելյան տարածաշրջանում, ռազմաբազաների և ռազմավարական դաշնակության կարևորությունն այդքան մեծ չէր լինի: Այս մասին գրում է Responsible State Craft պարբերականի վերլուծաբան Դուգ Բենդոուն՝ նշելով 8 պատճառ, որոնց համար ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Թուրքիայից՝ որպես ռազմավարական դաշնակցից:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել պատմության նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի հետ։
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալու է Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որին հաջորդելու է՝ դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ ևս մեկ, այս անգամ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը։
Այսօր՝ ժամը 18:30-ից, Ազատագրական շարժման հավաքի մասնակիցները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Հանրապետության հրապարակում:
«Սև ուրբաթ»-ն այս տարի նշվելու է վաղը՝ նոյեմբերի 26-ին: Այն մեծ զեղչերի օր է, որը մեծ շուքով տոնում են ԱՄՆ-ում, որով խանութներում մեկնարկում է Սուրբծննդյան ավանդական զեղչերի շրջանը:
2020թ.-ին խոր տնտեսական ճգնաժամի պայմաններում պետական բյուջեի պակասուրդի ավելացման, ինչպես նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկման արդյունքում ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 63.5%՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 13.4 տոկոսային կետով և հատելով հարկաբյուջետային կանոններով սահմանված 60% առավելագույն շեմը:
Պլաններ, որոնք դուրս են գալիս տարածաշրջանային հեգեմոնիայից – Թուրքիան միջազգային օրակարգի մեջ է մտնում առավելագույն բարձր մակարդակով և մի շարք ուղղություններով`եվրոպական, բալկանյան, մերձավորարևելյան, արաբական, կովկասյան, միջինասիական, աֆղանական, չինական, աֆրիկյան:
Հարցի ներքո ներկայացված փաթեթում առկա չէ որևէ ինֆորմացիա, թե ի՞նչ վարչական սարքավորումների համար է նախատեսվում նշված ավելի քան 26 մլն դրամը։ Բացի այդ, որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը հույժ գաղտնի են։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հետ։
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարծիքով՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր խնդիրն է այնպես իրականացնել սահմանների դելիմիտացիան՝ սահմանագծումը, որպեսզի կողմերից որևէ մեկի մոտ ցանկություն չառաջանա վերսկսելու ռազմական գործողությունները:
ԱՄՆ-ի իշխանությունները հունվարի 22-ից մտադիր են պատվաստման մասին հավաստագրի տրամադրման պահանջ տարածել այն օտարերկրացիներր վրա, որոնք երկրի ցամաքային սահմանը հատում են ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե զբոսաշրջության նպատակով:
Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Աննիկա Սոդերի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վաղաշեն համայնքի 90-ամյա բնակչուհու նկատմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Ալաշկերտը» շարունակում է ելույթները Կոնֆերեցիաների լիգայի խմբային փուլում։ Այսօր հայկական թիմը հյուր կարգավիճակով մրցելու է ՀԻԿ-ի հետ։ ՀԻԿ ՀԻԿ-ը բացեց Եվրոպայի գավաթի մրցաշրջանը Չեմպիոնների լիգայում, որտեղ թիմի բախտը չբերեց, և Շերիֆի հետ ֆիասկոյից հետո Ֆինլանդիայի չեմպիոնը մնաց Կոնֆերեցիաների լիգայում։ Նոր մրցաշարի մեկնարկը պարտություն բերեց ԼԱՍԿ-ից (0:2), որին հաջորդեց Տոնի Կոսկելոյի սաների Հայաստանում հաղթանակը «Ալաշկերտի» (4:2) […]
Թմրավաճառի են հայտնաբերել․ նա կալանավորվել է
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:
Ամերիաբանկը ներկայացնում է մանրածախ բիզնեսի վարկավորման ցուցանիշները, մասնավորապես` մանրածախ բիզնեսի` հաճախորդների, օնլայն/մոբայլ բանկինգի օգտատերերի, վարկառուների, վարկերի և վարկային պորտֆելի ցուցանիշները 31.10.2018-31.10.2021 դրությամբ:
Պատերազմից հետո՝ 2021թ. հունվարի 28-ին, Նիկոլ Փաշինյանը ՊՆ վարչական համալիրում դիմելով բարձրագույն սպայակազմին՝ հայտարարել էր. «Պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ի՞նչն այնպես չենք արել այս ընթացքում, որպեսզի մեր երկրի ու բանակի դիմակայությունն ավելի բարձր մակարդակի լիներ:
Նախատեսվում է 90 տոկոսով կրճատել պետական համակարգի ծառայողական ավտոմեքենաների թիվը. իշխանության նորամուտին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար, այսօր արդեն պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը (Դիջեյ Էդո):