Բաժիններ՝

Ծաղկաշեն գյուղում կրակոցներ են հնչել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Ծաղկաշեն գյուղում կրակոցներ են հնչում, և որ նմանատիպ ձայն լսվել է նաև նախորդ օրը:

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում պարզվեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, իսկ արդեն նոյեմբերի լույս 1-ի գիշերը, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց Մխչյան գյուղի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ։

Հետագա միջոցառումների շնորհիվ նա ոստիկաններին է ներկայացրել «Բերետտա» և «Բենելի» տեսակի 12 մմ տրամաչափի հրացաններ՝ հայտնելով, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մխչյան գյուղի Հարավ-Կովկասյան երկաթգծի հարակից պարսպապատ տարածքում ինքն է կրակել ապակե շշերի ուղղությամբ:

Բացատրական աշխատանքի արդյունքում 51-ամյա մի տղամարդ, որը նույնպես Մխչյանի բնակիչ է, կամավոր հանձնել է գործարանային համարով ակոսափող հրազեն՝ հայտնելով, որ այն ձեռք է բերել 2020 թվականի սեպտեմբերին Արցախյան պատերազմի ժամանակ: Ի դեպ, հրազենը նույն տարածքում էր, որտեղ հնչել են կրակոցներ։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս