ABBA շվեդական փոփ-խումբը թողարկել է 40 տարվա ընթացքում առաջին ալբոմը՝ Voyage-ը։
Crew Dragon տիեզերանավով երրորդ անձնակազմին Միջազգային տիեզերակայան տեղափոխելը հետաձգվել է առնվազն մինչև նոյեմբերի 10-ը՝ կապված նախագծի երկրորդ անձնակազմի վերադարձի ժամկետը հետաձգելու հետ:
Ավստրիայի իշխանությունները նոյեմբերի 8-ից սահմանափակումներ են մտցնելու բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստում չեն անցել:
«Դա շատ և շատ երկրներում է կատարվում: Բայց այստեղ կարևորն այն է, թե 40-50 տարեկանից բարձր մարդկանց քանի տոկոսն է պատվաստված: Մյուս ցուցանիշը մահացությունն է. ինչո՞ւ է կորոնավիրուսի երրորդ ալիքի ժամանակ էլ երրորդ անգամ մեզ մոտ ամենաբարձր ցուցանիշը: Երբ քո մոտ էպիդեմիա է, հիվանդների թիվը արագ աճում է, գոյություն չունի երկիր, որն այնքան մահճակալ ունի հիվանդանոցում, որ բնակչության 20-30 տոկոսը հիվանդանա, և կարողանան իրենց պառկեցնել: Հետևապես, պետք է ուժեղացնես առաջին խրամատը: Մեր առաջին խրամատը շտապօգնությունն ու պոլիկլինիկան են:
Դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու Հայաստանի մի շարք մարզերում։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 5-ին մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտից բերման է ենթարկվել 43-ամյա Ժիրայր Չ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Պարեկային ոստիկանության համար նոր շենքային պայմաններ ապահովելու նպատակով Կառավարության որոշմամբ Ոստիկանության 2021 թվականի բյուջեում կատարվել են կտրուկ վերաբաշխումներ։
Նոյեմբերի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ տարածքում գուգլ քարտեզով ներկայացրեց բոլոր այն կետերը, որտեղ անօրինական ձևով տեղակայվել են ադրբեջանական զորքերը։
Նոյեմբերի 4-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը կոտրել են Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի դեղատան պատուհանը, գողացել համակարգչային տարբեր սարքավորումներ ու փող:
Կրթության ոլորտում շատ տարածված է ուղղակի մտածողությունը։ Օրինակ՝ եթե մենք ցանկանում ենք փոփոխություններ կատարել կրթության ոլորտում, ապա փոխում ենք դպրոցների, քոլեջների, համալսարանների ծրագրերը, կառուցվածքը, օրենսդրությունը և այլն։ Որոշ ժամանակ անց զգում ենք, որ առանձնապես բան չի փոխվել։ Ինչպես ֆրանսիացիներն են ասում՝ որքան շատ ենք փոխում, այնքան բան չի փոխվում։ Նման ուղիղ մտածողությունը հետևանքն է, այն բանի, որ Հայաստանում ոչ ստանդարտ մտածողությունը չի խրախուսվել, և մենք աշխարհը տեսնում ու հասկանում ենք գծային մոդելով։
Ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի ելույթի ժամանակ հրմշտոցի հետևանքով առնվազն 8 մարդ մահացել է, մի քանիսը վիրավորվել են:
Հերթական փաստաթուղթը, որը նույն «տրամաբանությամբ» կարող է ստորագրել պարտված իշխանությունը, անշրջելի կդարձնի մեր պետության կապիտուլյացիան՝ փակելով Արցախի, Հայաստանի անկախության, ինքնիշխանության էջը։
«Նիկոլն ասում է՝ Սյունիքն անվտանգ է, չէ՞, դե թող գար, մեկ անգամ էլ համոզվեր, գուցե այդպիսով կարողանար մեզ «դարձի» բերեր, որ մենք էլ հավատայինք, թե Սյունիքում ամեն ինչ լավ է։ Փոխարենը՝ գնացել է, Տաթևի խորդուբորդ ճանապարհով է երթևեկել։ Այ մարդ, դեռ մեքենայիդ 24 մլն-ը չփակած, ո՞ւր ես այդ ճանապարհով երթևեկում։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
168.am-ի տեղեկություններով, Պարեկային նոր ծառայությունը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շենքում շարունակում է ընդլայնվել, մինչդեռ սկզբում ասվել էր, որ պարեկների՝ ռազմական կրթական հաստատությունում «բնակությունը» ժամանակավոր բնույթ էր կրելու:
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) և Բելգիայից Հայաստան ժամանած թավջութակահար Սևակ Ավանեսյանը համերգ կնվիրեն Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին:
«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին հորդորում է օգտվել հակահամաճարակային կանոններից։ Որքան անհրաժեշտ է այս չարիքի իշխանության հեռացումը, նույնքան անհրաժեշտ է մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը։
Սա իշխանության ներկայացուցիչ է։ Արարատի մարզպետը՝ կոկորդիլոսների տիրակալից հետո։ Ասում են՝ ժամանակին դուխով կռվող է եղել։
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում նոյեմբերի 6-ից սկսել է գործել երկրի առաջին մետրոյի գիծը:
Առաջին հարցի քվեարկության արդյունքով ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, քարտուղար՝ ՀՊՄՀ պրոֆեսոր, հոգ. գիտ. դոկտոր Կամո Վարդանյանը։ Երկու քվեարկությունն էլ անցել են միաձայն։
Տարածաշրջանում ռուս-թուրքական կամ առավելապես թյուրքական առանցքի ամրապնդման հեռանկարների ֆոնին ուշագրավ ակտիվություն է ցուցաբերում ռեգիոնում Միացյալ Նահանգները։ Հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանին հրավիրել է ժողովրդավարության հարցերով գագաթաժողովի, որը, Սպիտակ տան հաղորդմամբ, տեղի կունենա հաջորդ ամիս։ Ամերիկյան ամսագրերից մեկը տեղեկացնում է, որ Հայաստանի հարևաններից հրավիրվածների շարքում է միայն Վրաստանը։
Այս տարվա նոյեմբերի 4-ին անհայտ անձինք Սևան-Ծովագյուղ երկաթուղային հատվածում գողացել են 120 մետր կոնտակտային ցանց՝ կտրելով 3000 վոլտ լարման տակ գտնվող լարը: Վերականգնողական աշխատանքները տևել են 5 ժամ, այդ ընթացքում դադարեցվել է բեռնատար գնացքների շարժը։
Նա խոստովանական բացատրություն է տվել և իր ավտոմեքենայից ոստիկաններին է ներկայացրել գողոնը։
Երեկ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում (Գորիսի նստավայր)՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանի և Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի գործով հերթական նիստը: Դատարանն ավելի վաղ այս գործին էր միացրել Առուշանյանին վերաբերող մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել 2 մլն դրամ գրավը:
Պարենային ապրանքների գների համաշխարհային ինդեքսը հոկտեմբեր ամսին սեպտեմբերի համեմատությամբ աճել է 3 տոկոսով՝ հասնելով 133,2 կետի. այդպիսով գներն աճել են 2011 թվականի հուլիսից ի վեր ռեկորդային մակարդակի, ինչը գլխավորապես կապված է բուսական յուղի եւ հացաբույսերի գների աճի հետ:
Կյանքի 83-րդ տարում իր մահկանացուն է կնքել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իրավագիտության ֆակուլտետի երկարամյա դասախոս, պրոֆեսոր Աիդա Բագրատի Իսկոյանը:
Վրաստանում նոյեմբերի 6-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 240 նոր դեպք:
Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի սահմանային իրավիճակի վերաբերյալ իշխանության որևէ ներկայացուցիչ հստակ տեղեկություն չի փոխանցում հասարակությանը՝ նշելով, որ այդ ամենի հասցեատերը Պաշտպանության նախարարությունն է։ Իսկ Պաշտպանության նախարարությունից էլ հայտարարում են, որ իրավասու չեն որևէ տեղեկություն տրամադրելու։
Տարածաշրջանային «3+3» կամ 6-ի հարթակ ստեղծելու ուղղությամբ քաղաքական-տեղեկատվական արշավը վերջին երկու շաբաթվա ընթացքում էապես ինտենսիվացել է: Հոկտեմբերի վերջին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունեցող «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահը կարողացավ իր բոլոր հրապարակային անդրադարձներում և հանդիպումներում ներկայացնել այս ֆորմատի կարևորությունը ռեգիոնի համար:
2021թ. 6 ամիսներին մոտ 22 հազար հայաստանցի ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն: Վիճակագրական այս ցուցանիշը ռեկորդային է՝ նախորդ 4 տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ: