Բաժիններ՝

Հայտնաբերվել է մարդկանց առևտրի մեղադրանքով հետախուզվող կին. ոստիկանություն

Անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՔՈ գլխավոր վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նոյեմբերի 2-ին ստուգայցեր են իրականացրել Վաղարշապատի բաժնի կողմից սպասարկվող տարածքի մի շարք հյուրանոցներում՝ հայտնաբերելով առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա մի քանի տասնյակ քաղաքացիների:

Նրանք ներկայացվել են ԱՎ վարչություն, որտեղ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ:

Նույն միջոցառման շրջանակներում, ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Փարաքար գյուղի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել ու Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից մարդկանց առևտրի մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող օտարերկրյա քաղաքացի, 61-ամյա կին, խափանման միջոցը՝ կալանք:

Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930