Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում մեկ օրվա տարբերությամբ ծերունական մահով կյանքից հեռացել են 62 տարի համատեղ կյանք վարած ամուսիններ Ալբերտ եւ Ամալյա Աթոյանները։
Թուրքիայում ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցության պատգամավոր Դուրսուն Աթաշը և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մեհմեթ Գյոքերը քննադատել են երկրի իշխանությունների ագրարային քաղաքականությունը։
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 33 949-ով: Դա առավելագույնն է համավարակի ընթացքում, հետեւում է Բեռլինի Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը)՝ նոյեմբերի 4-ին հրապարակված տվյալներից։
Բոբ Մենենդեսը որպես օրինակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից 2020 թվականին Արցախի դեմ թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի կիրառումը։
Facebook-ի ներքին փաստաթղթերի սքրինշոթները պարզել են, որ ընկերությունը ծրագրել է ընդլայնել իր օգտատերերի բազան՝ թիրախավորելով 6 տարեկանից բարձր երեխաներին: Տեխնոլոգիական հսկան պատրաստվում էր մասնագետներ գտնել իր այս ծրագրերն իրականացնելու համար։
«Ինքնախաբեությունը լավ բան չէ: Իհարկե, շատ ամոթալի էին վերջին ընտրությունների արդյունքները, բայց եթե նույնիսկ այդ արդյունքներով դատենք՝ մեր ազգաբնակչության ո՞ր տոկոսը մասնակցեց, ո՞ր տոկոսը ընտրեց, ադմինիստրատիվ ռեսուրսով ինչի՞ հասան, և չմոռանանք վախի մթնոլորտը: Այսօր Հայաստանում ամենատարածված էմոցիան վախը և տագնապն են»:
Հայաստանում դեկտեմբերի 1-ից աշխատավայրում ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պարբերականությունը կկրճատվի մեկ շաբաթով. չպատվաստված աշխատակիցները 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու փոխարեն՝ ստիպված կլինեն այն ներկայացնել 7 օրը մեկ:
Դեղահաբն ընդունելու համար հոսպիտալացում պետք չէ և այն կարող է օգտագործվել բուժառուների կողմից ինքնուրույնաբար։
Կառավարությունը ներկայացրած վերլուծություններում նախ առանձնացրել է այն փաստը, որ քրեական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ անձը քրեական պատասխանատվության ենթակա չէ, եթե իր արարքը գործի լուծման համար նշանակություն ունենալ չի կարող, կամ եթե մինչև վերջնական ակտի կայացումն անձը հայտնել է իր տված սուտ ցուցմունքի մասին, ու կարծիք հայտնել, որ «քննիչ հանձնաժողովին հայտնած կեղծ կամ սուտ տեղեկությունների համար քրեական պատասխանատվությունը պետք է պայմանավորել քննության համար այդ տեղեկությունների էական լինելու հանգամանքով»:
Լոռու մարզի դատախազությունում հաստատվել է Մարց գյուղի մոտ օգոստոսի 14-ին փայտանյութով բարձված մեքենայի ողբերգական ավտովթարից հետո մի խումբ անձանց կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու մասով քրեական գործի մեղադրական եզրակացությունը:
Հանրապետությունում ջեռուցման սեզոնի մեկնարկին ընդառաջ և հաշվի առնելով նոյեմբերի 8-ից հանրակրթական հաստատություններում առկա ձևաչափով դասերի վերսկսումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորով դիմել է հանրակրթական ուսումնական հաստատություններին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը, խոսելով քննարկվող բյուջեի նախագծի մասին, ասաց՝ ինչպես նախորդ 3 տարիների դեպքում, այնպես էլ 2022 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծում որևէ արմատական փոփոխություն չկա, և այն նույնությամբ կրկնում է այն բյուջետային քաղաքականությունը, ինչի համար այս իշխանությունը քննադատում էր նախորդ իշխանություններին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խոսել է ԶԼՄ-ների անխոչընդոտ աշխատանքի կարևորության մասին, նշել, որ մի քանի հիմնարար հարցերով դիմել է Սահմանադրական դատարան՝ լրագրողների անխոչընդոտ աշխատանքը երաշխավորելու համար:
Դավիթբեկցի Արեն Ավանեսյանը կդառնար 21 տարեկան
Հոկտեմբերի 23-ի առավոտյան «Ֆիզգորոդոկում» հերթական անգամ վերսկսվել էին շինաշխատանքները: Գիտավանի բնակիչներից Վահրամ Ասատրյանը 168.am-ին հայտնեց, որ այդ աշխատանքները տևել են 2-3 օր, ապա դադարեցվել են:
Squid կրիպտոարժույթի արժեքը զրոյի է հասել, դրա մշակողները 3,3 միլիոն դոլարով անհետացել են, իսկ սոցիալական ցանցերն անհասանելի են դարձել, հայտնում է GizModo-ն։ Նաև այն, որ Squid թվային արժույթը կեղծ է եղել, գրում է CBS News-ը։
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Ռոման» ընդունում է անզիջում «Բուդե / Գլիմպտին», որին պարտվել էր խոշոր հաշվով:
Ընդհանրապես, ժանգի առկայությունը նման տեսակի հրթիռների վրա նորմալ երևույթ է, և այդ ժանգի կետերի առկայությունը դեռևս հիմք չէ հրթիռներն անպիտան համարելու։ Դրա մասին են վկայում՝ ինչպես մասնագետները, այնպես էլ՝ մասնագիտական գրականությունը։ Եթե այսօր մենք, օրինակ, հնարավորություն ունենանք զննել ցանկացած առաջադեմ երկրի զենքի պահեստ, վստահեցնում եմ, որ նմանատիպ հրթիռների վրա կարող ենք գտնել ժանգի հետքեր։ Դա պայմանավորված է հրթիռների մետաղական, կառուցվածքային, դրանց պահպանման առանձնահատկություններով, և այլն։ Ռազմական համապատասխան ուղեցույցներով, գրականությամբ հիմնավորված է, որ անպիտան կարող է համարվել այն հրթիռը, որի մակերևույթի 40 և ավելի տոկոսը ժանգոտված է։
Նիկոլ Փաշինյանն ավտոշարասյունով մեկնում է Կապան
Օգոստոսի 9-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած 39-ամյա տղամարդը հայտնել էր, որ վնասվածքը ստացել էր մեքենայի վրա գործ անելիս ընկնելու հետևանքով: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:
Պարենահումքային ապրանքների համաշխարհայն գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատությամբ 3,9 տոկոսով աճել են՝ հասնելով 2011 թվականի հուլսից ի վեր առավելագույն մակարդակին:
Թուրքիայում իրավական գործընթաց է սկսվել Twitter-ի թուրք օգտատերերի դեմ, որոնք երեկ երեկոյան լուրեր են տարածել այն մասին, թե մահացել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նոյեմբերի 2-ից 4-ը N զորամիավորումում անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ Խաղաղության համաձայնագիր չի պատրաստվում, քանի որ, ենթադրաբար, Բաքուն իր օրակարգն է առաջ քաշում, որը նաև անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և համանախագահ երկրների, Հայաստանի կողմից առաջ քաշված խնդիրները:
Քիչ ավելի ուշ կիսաեզրափակիչում իր ուժերը կչափի նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:
Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը Նուր Սուլթանում կանցկացվի դեկտեմբերի կեսերին: Այդ մասին հայտնել է Ղազախստանի վարչապետի տեղակալ-արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդին:
Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը հավանություն է տվել մոլնուպիրավիրի՝ կորոնավիրուսի դեմ Միացյալ Նահանգների Merck ընկերության արտադրության պատրաստուկին:
ՀՀ Կոտայքի մարզպետից ՀՀ Կոտայքի մարզի դատախազին հասցեագրվել էր գրություն մարզի Պտղնի համայնքում օրենսդրության կոպիտ խախտումներով համայնքապատկան հողատարածքի օտարման վերաբերյալ:
Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակին ընդառաջ՝ մենք ընդգծում ենք, որ հանձնառու ենք ամրապնդել մեր գործընկերային կապերը և աջակցել տարածաշրջանի ժողովուրդների առավել անվտանգ, կայուն և բարեկեցիկ ապագայի կերտմանը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետությունում գրանցվում է COVID-19-ի դեպքերի անընդմեջ աճ, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մահվան դեպքերի աճ, ինչը կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներում բնակչության ցածր ընդգրկվածության հետևանք է: