
Շվեդիայում երկու մարդ է զոհվել ABBA խմբի պատվին կազմակերպված համերգի ժամանակ

Մի տղամարդ յոթերորդ հարկից երկու մարդու վրա է ընկել Շվեդիայի Uppsala Konsert & Kongress համերգասրահի ճեմասրահում: Պատահարի հետեւանքով զոհվել է երկու մարդ: Այդ մասին հաղորդում է BBC News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել համերգի սկսվելուց 30 րոպե առաջ: «80 տարեկան տղամարդն ընկել է յոթերորդ հարկից»,-հաղորդել է Aftonbladet շվեդական թերթը:
Նա ինքը տեղու զոհվել է, եւս մեկ մարդ ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում: Նաեւ տուժել է մի կին:
Նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Տրիբյուտ-համերգի կազմակերպիչները, որը նվիրված էր ABBA խմբի լեգենդար երաժիշտներ Բյոռն Ուլվեուսին եւ Բենի Անդերսենին, հաղորդել են տեղի ունեցածի կապակցությամբ համերգի չեղարկման մասին:
Ոստիկանությունում պարզում են, թե դա արդյոք դժբախտ պատահար էր, թե ինքնասպանության փորձ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: