Մոսկվայում չեն երկարացվի ոչ աշխատանքային օրերը

Մոսկվայում COVID-19-ի հետ կապված իրադրության կայունացումը թույլ է տալիս չերկարացնել ոչ աշխատանքային օրերի ռեժիմը: Այդ մասին հայտարարել է քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:

«Մոսկվայում հիվանդության դինամիկան կայունացել է, դա վերաբերում է ե՛ւ հայտնաբերվածությանը, ե՛ւ ծանր ձեւի հոսպիտալացմանը: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ նոյեմբերի 1-ից ոչ աշխատանքային օրերը չեն երկարացվի»,-Սոբյանինը լրագրողներին ասել է նոյեմբերի 3-ին Բույանովի քաղաքային կլինիկական հիվանդանոցի նոր էնդոսկոպիկ կենտրոնի ստուգման ընթացքում:

Քաղաքապետը հավելել է, որ առօրյա կյանքին քաղաքը ձեռնամուխ կլինի նոյեմբերի 8-ից, բայց ավելի վաղ ընդունված սահմանափակումների կատարման պայմանով: Դրանց թվում են՝ տնային ռեժիմը տարեց մոսկվացիների համար, մայրաքաղաքային ընկերությունների հաստիքակազմի 30 տոկոսի անցումը հեռավար աշխատանքի: Նաեւ մուտքը թանգարաններ tւ թատրոններ նոյեմբերի 8-ից հնարավոր կլինի միայն QR-կոդերով:

Սոբյանինը մոսկվացիներին վերստին հորդորել է պատվաստվել:

Մոսկվայում հոկտեմբերի 28-ից մինչեւ նոյեմբերի 7-ը հայտարարել են ոչ աշխատանքային օրեր:

Ինչպես հաղորդվել է, նոյեմբերի 8-ից կարգելափակվեն սոցիալական քարտերը հասարակական տրանսպորտով երթեւեկելու համար: Նրանք, ովքեր պատվաստվել են COVID-19-ով կամ հիվանդացել են վերջին վեց ամսվա ընթացքում, կկարողանան դրանք ապարգելափակել:

Բացի այդ, մինչեւ փետրվարի 25-ը հեռավար ձեւաչափով պետք է աշխատի մայրաքաղաքային ընկերությունների հաստիքակազմի շուրջ մեկ երրորդը: Պետք է հեռավար աշխատեն բոլոր նրանք, ովքեր 60-ից բարձր տարիք ունեն կամ տառապում են քրոնիկական հիվանդություններով: Բացառություն կարող են կազմել միայն այն աշխատակիցները, որոնց ներկայությունն աշխատավայրում «չափազանց կարեւոր է» կազմակերպության համար:

Նաեւ սահմանափակումը չի տարածվում COVID-19-ի դեմ պատվաստված անձանց եւ այս հիվանդությունը տարած աշխատակիցների վրա, բուժհաստատություններում, պաշտպանական եւ ռազմավարական ճյուղերի մի շարք այլ ձեռնարկությունների աշխատողների վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս