Ստամբուլի Ուսքյուդար թաղամասում գտնվող Չամլըջայի աշտարակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տունը տեսանկարահանած իսրայելցի ամուսինները ձերբակալվել են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արմանը Ազգային անվտանգության ծառայակից էր, գաղտնապահ էր, կռվից ոչինչ չի պատմել:
Նոյեմբերի 12-ին Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացմանն ավելացել է ավելի քան 5 տոկոսով, վկայում են ICE սակարանի տվյալները:
Քարտեզագիր Շահեն Շահինյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից սահմանակետերի տեղակայումը Գորիս-Կապան ճանապարհին նշանակում է, որ դե ֆակտո դեմարկացիա է եղել, բայց ըստ նրա՝ այս գործընթացը չի կարող իրավական ուժ ունենալ, քանի դեռ դեմարկացիա և դելիմիտացիա իրականացված չէ և ստորագրված չէ դրա վերաբերյալ պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հոկտեմբերը՝ 2020թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.7%: 2021թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% նվազում):
Նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում բացվեց ժամանակակից ինժեներական լաբորատորիաներ, որին ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը, կրթական ոլորի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:
Բաղրամյան» զորավարժարանում նոյեմբերի 12-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է:
Նախ, փաստերը վկայում են, որ այս ամենի իրական պատճառը, սնուցող աղբյուրը ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի կայուն (established) քաղաքականությունն է:
Ֆրանսիայում բարձր մակարդակի վտանգ են հայտարարել թռչնագրիպի սպառնալիքի պատճառով: Հանրապետության գյուղատնտեսության և պարենավորման նախարար Ժուլիեն Դենորմանդին հայտարարել է սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին Եվրոպայում թռչնագրիպի արագ տարածման պատճառով:
Եվրամիությունը Բելառուսի իշխանություններին մեղադրում է ԵՄ երկրների հետ սահմանին լարվածությունն արհեստականորեն սրելու համար: Լեհաստանի, Լիտվայի և Լիտվայի սահմանապահները փորձում են միգրանտներին թույլ չտալ մուտք գործել երկրի տարածք, Բելառուսն էլ այդ ուժայիններին մեղադրում է դաժանության հարցում:
Ադրբեջանցիները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են խորովածանոցի: Այս մասին ահազանգում է Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ՝ զբաղվող Monument Watch կազմակերպությունը:
Նիկոլ Փաշինյանի իշխանության շնորհիվ ոչ միայն «վերականգնվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», այլ նաև խախտվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով Հայաստանում համավարակային իրավիճակը, խորը մտահոգությամբ և ցավով արձանագրել է վարակվածության ցուցանիշների և դրանով պայմանավորված մահացության թվերի աճը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Նոյեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ ճանապարհով պարզեցին, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գողություններ են արվում։
Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի ընթացքում հնչեցրած ելույթում Նիկոլ Փաշինյանը նախ «բողոքել էր», թե իրենց մեղադրում են Սյունիքը մաս-մաս հանձնելու մեջ, ապա հակադարձել. «Եկեք նայենք, թե որն է Սյունիքի հանձնման բանաձևը: 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 4 տոկոսն է ունեցել հասանելիություն մանկապարտեզների և նախադպրոցական հիմնարկների։
Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությունից 100 տարի անց Գյումրիում նոր օպերային բեմադրություն է ներկայացվելու:
Ամերիկյան Variety ամսագիրը հրապարակել է 2021 թվականի Հոլիվուդի նոր առաջնորդների ցուցակը, որում ներառված է 31-ամյա ռեժիսոր Արամ Յակուբյանը։
Քառորդ եզրափակիչը կանցկացվի դեկտեմբերի 2-9-ը։
Անթույլատրելի եւ անընդունելի եմ համարում ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության սահմանների, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության, մեր քաղաքացիների կյանքի, նրանց ազատ եւ անվտանգ տեղաշարժի եւ բոլոր այլ հիմնարար իրավունքների նկատմամբ։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ստամբուլում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովում, հույս է հայտնել, որ «Հայաստանը կհրաժարվի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային հավակնություններից»։
«Դավիթ Գալստյանն անորակ զենքի մատակարարման մեղադրանքով է կալանավորվել: Նմանատիպ գործ ավելի վաղ ևս հարուցված էր, և Դավիթ Գալստյանը շուրձ 4 ամիս գտնվում էր կալանքի տակ: Այս պահին երկու գործերով անցնում է՝ որպես մեղադրյալ: Երկու գործով էլ նույն գիծն է տարվում: Խոսքը վերաբերում է իբր անորակ զենք մատակարարելուն ու այդ եղանակով խարդախությամբ գումարներ վաստակելուն»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Հայաստանի զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբան Արմեն Հարությունյանը:
Պայմանավորվածություն կա, որ այսուհետ շտապօգնության ահազանգերը սպասարկեն Կապան բժշկական կենտրոնից, այդ ճանապարհին գոնե մեր սահմանապահներն են»,- նշեց նա։
ԱՄՆ-ի իշխանությունները տվյալներ չունեն Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի Դաշնության հնարավոր մտադրությունների մասին, սակայն մտահոգված է ռուսական զորքերի տեղաշարժով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Ստամբուլի տեքստիլի և հումքարտահանողների միության նախագահ Ահմեթ Օքսյուզը Քահրամանմարաշում տեղի ունեցած «Տեքստիլ» միջազգային 5-րդ համաժողովին հայտնել է, որ Թուրքիան 2021թ. տեքստիլ արդյունաբերության ոլորտում դարձել է աշխարհի 5-րդ խոշոր արտահանող երկիրը։
Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) նախ մեղադրվում էր, որ բանակին մատակարարել է 1977թ. չեխական արտադրության հրանոթի արկեր, որոնց կիրառման դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Այժմ նա մեղադրվում է նաև ավիացիոն անորակ հրթիռների գործով: Այս գործով անցնում են ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, Գլխավոր շտաբի (ԳՇ) պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:
Անտառահատումների դեմ պայքարը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ նաև ՀՀ Շիրակի մարզում:
Գայ գյուղի բնակիչ Հայկանուշ Ենոքյանն այսօր 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը 2017 թվականից իրեն պարտք է և մինչև օրս չի վերադարձրել: Ղազարյանը մասնակցելու է դեկտեմբերի 5-ին Արաքս խոշորացվող համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։
«Ճանապարհը փոքր ա, մի հատ ավտո գալիս ա էս էլ կանգնում ա, էս էլ լավ չի էլի, ավտոները մնում են, հիմա քաշելու բան չկա, էս էլ մնալու ա ստեղ, ի՞նչ անենք հիմա, էս էլ շատ վատ ա, Ադրբեջանով գնում ենք, փող կուզի, փող չես տալու, մնում ենք էստեղ», – ասաց իրանցի վարորդներից մեկը: