Միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված է լինելու COVID-19-ի համավարակի դեմ պայքարին եւ գլոբալ պատվաստման հարցերին, պլանավորված է անցկացնել սեպտեմբերի 22-ին: Այդ մասին հաղորդել է Washington Post թերթը:
«Բավարիայի» նախկին գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն իր տեսակետն է հայտնել Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ:
Կինոյի բնագավառը լուսաբանող լրագրողները, կինոքննադատները, գրողները, ինչպես նաև մշակույթի՝ մասնավորապես կինոյի ոլորտով հետաքրքրվածները կարող են իրենց մասնագիտական հմտությունները զարգացնել Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում կազմակերպված դասընթացի շնորհիվ:
Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի ավագանին միաձայն ընդունել է հայկական հիմնադրամի՝ տարիներ առաջ ներկայացրած պահանջը տեղի հայկական գերեզմանատան տարածքը բարեկարգելու մասին։ Ավագանու կայացված որոշումը զարմացրել է թե՛ թաղամասի բնակիչներին և թե՛ քաղաքական կուսակցություններին։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 24-ին, ինչպես սպասվում է, Վաշինգտոնում կընդունի Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնին, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին եւ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգային: Այդ մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի 39-ամյա բնակիչը, վարելով «Զիլ» մակնիշի վերամբարձ կռունկ բեռնատար ավտոմեքենան, ուղևորվել է Էջմիածին քաղաքից դեպի Արտիմետ գյուղ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատված, որտեղ կայանված է եղել 38-ամյա տղամարդուն պատկանող «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան:
Բրոկկոլին եփել նախապես աղ արած, եռացող ջրում 4-5 րոպե, այնուհետև սառեցնել սառույցի մեջ:
Չինական Xiaomi տեխնոլագիական ընկերությունը ներկայացրել է իր խելացի ակնոցը, որը համալրված է ժամանակակից սմարթֆոններին բնորոշ մի շարք գործառույթներով:
Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել է սեփական Privateer Space տիեզերական ընկերությունն ստեղծելու մասին։
Վիտամին D-ի դեֆիցիտը նպաստում է Պարկինսոնի հիվանդության զարգացմանը. հայտնաբերել են Էմորի համալսարանի գիտնականները: Բժիշկների կարծիքով, այս հայտնությունն ապացուցում է վիտամին D-ի անփոխարինելի դերը մարդու առողջության համար, այդ թվում եւ՝ ուղեղի ճիշտ աշխատանքի համար:
Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու ջատագով Հայաստանի իշխանություններին ոչ մի կերպ չի հաջողվում վերականգնել այն անվտանգային միջավայրը, որն ունեինք մինչև ղարաբաղյան վերջին պատերազմը։ Պատերազմի ավարտից անցել է ավելի քան 10 ամիս, բայց մեր երկրի անվտանգային միջավայրը շարունակում է միայն վատանալ։
Մեքսիկական ծոցում ձեւավորված «Նիկոլաս» արեւադարձային փոթորկը սաստկացել է մինչեւ առաջին կատեգորիայի մրրիկ եւ մոտենում է ԱՄՆ-ի Տեխասի նահանգին: Այդ մասին հաղորդել է Փոթորիկների հսկման ԱՄՆ-ի ազգային կենտրոնը (NHC):
Եվրոպայում գազի գինը սեպտեմբերի 14-ին կայացած կայացած աճուրդի ժամանակ ռեկորդ է սահմանել և գերազանցել է 800 դոլարը՝ 1000 խորանադր մետրի համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են լոնդոնյան ICE բորսայի տվյալները:
Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին այն կարծիքին է, որ եթե ԿԺԴՀ-ում թեւավոր հրթիռի հաջող փորձարկման մասին տեղեկատվությունը հաստատվի, ապա դա կարող է հնարավոր սպառնալիք դառնալ տարածաշրջանի անվտանգության համար, ինչպես նաեւ անհանգստություն է առաջացնում։
Այսօր ընդունել եմ Հարավային Կովկասում և ճգնաժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը:
Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածում ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։ Ավելի ուշ պարզվեց, որ Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի հատվածում ստուգում է Իրանից եկած մեքենաները, անգամ՝ գումար գանձում իրանցի վարորդներից:
Հայաստանի Հանրապետության Կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը սահմանում է, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուների և աշխատողների աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պետք է քննարկվեն սոցիալական գործընկերների հետ։
«Նարեկս ինքնակամ է որոշել, որ պետք է իր ջոկով Գորիսի դիրքերը պահեն, սակայն այնտեղից տարել են Խնձորեսկ, այսինքն՝ իրենք եղել են Խնձորեսկի և Կուբաթլուի մեջտեղում, իրենք իրենց ձեռքով փորել, դիրքեր են սարքել ու հոկտեմբերի 18-ից այնտեղ են եղել, հոկտեմբերի 22-ի լույս առավոտյան կասետային ռումբ են գցել, ու բեկորը Նարեկիս սրտի մեջ է մտել, ինքն ուրիշ վիրավորում չուներ, արյան զեղում է տվել, իրեն օգնության են հասել, բայց վիրավորումը մահացու է եղել, հագին զրահաբաճկոն եղել է, բայց բեկորը կողքից է մտել․․․»։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Նախաքննությունը շարունակվում է:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Երիտասարդական կառույցի անդամ Տիգրան Վարդանյանն անդրադառնալով հայկական կողմի լռությանն ու իշխանության ներկայացուցիչների արած մեկնաբանություններին՝ նախ հիշեցրեց, որ Ադրբեջանն այսօր անցակետ է տեղադրել ՀՀ-ին պատկանող այն տարածքում, որը որոշ ժամանակ առաջ փակել էր, և բացեց միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ տվեց այս տարածքի ադրբեջանական անվանումը։
Էդգար Ղազարյանն իր իր ֆեյսբուքյան էջում գրում ։
Հայաստանի թռչնաբույծների միությունը Եվրասիական միության մարմիններին առաջարկել է ածան հավերի ու բրոյլերների վերարտադրության տոհմային ֆաբրիկայի նախագիծը:
Չնայած վերջնանպատակային “Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մաս է”+” Զանգեզուրն ու Բասարգեչարը Գյոյչա լճով պատմական Ադրբեջանի մաս են” ադրբեջանական քարոզչական օպերացիան հաջողությամբ իրականացնողներին էս ամենն ինչի՞ն է պետք որ…
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն, 5 հազար զոհը նրա համար էր, որ Նիկոլի թերթի պահակը անձնական կյանքի իրավունք ստանա ու խմբագրության հատակին քնելուց տեղափոխվի օրը 5 հազար դոլարանոց հյուրանոց»։
Սյունիքում ստեղծված անհասկանալի իրավիճակը չի հանգուցալուծվել, ավելին՝ այդ ուղղությամբ պետության կողմից արվող քայլերի մասին պահպանվում է խորհրդավոր լռություն:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ չի մտածում ՊՍԺ-ի և Լիոնել Մեսսիի դեմ Չեմպիոնների լիգայում կայանալիք առաջիկա խաղերի մասին՝ «Լայցպիգի» հետ խաղից առաջ։
Սեպտեմբերի 14-ին, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են․ ժամը 18։20-ին Արա լեռան լանջին բռնկված հրդեհը մարվել է։
«Այն կազմը, որը ներկա էր այդ քննարկմանը, հույս էր տալիս, որ, այո, կլինի նաև կառուցողական քննարկում, և հենց այդ հույսով էլ գնացել էինք, որ մեր ասելիքը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տեղ հասցնենք: Քննարկում ստացվեց: Համենայն դեպս, այն առաջնային հարցադրումները, որոնք կային սահմանադրական ապագա բարեփոխումների շրջանակներում, քննարկվեցին, և բոլորը հնարավորություն ունեցան այդ կետերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտնել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի շրջանակներում ասաց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի նախաձեռնած քննարկմանը սահմանադրական բարեփոխումների թեմայով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսացել է, քանի որ երեկ ողջ օրվա ընթացքում շփվել է աշխատակցի հետ, ով հիվանդացել է կորոնավիրուսով: Այդ մասին ՌԴ նախագահը տեղեկացրել է կառավարության անդամների և «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարների հետ տեսակապով անցկացված խորհրդակցության ընթացքում: