Բաժիններ՝

«Ոսկե ծիրանի» շրջանակում ռեժիսոր Պիեռ-Սայմոն Գուտմանը դասընթաց կանցկացնի ոլորտի մասնագետների հետ

Կինոյի բնագավառը լուսաբանող լրագրողները, կինոքննադատները, գրողները, ինչպես նաև մշակույթի՝ մասնավորապես կինոյի ոլորտով հետաքրքրվածները կարող են իրենց մասնագիտական հմտությունները զարգացնել Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում կազմակերպված դասընթացի շնորհիվ:

GAIFF Pro արտադրական հարթակի շրջանակում նախաձեռնած դասընթացը կվարի Պիեռ-Սայմոն Գուտմանը, որը կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր է և ֆրանսիական L’Avant-Scène Cinéma ամսագրի փոխխմբագիրն է, մասնագիտացված է կինոքննադատության ասպարեզում։

Հետաքրքրվածները դասընթացին մասնակցելու հայտը կարող են լրացնել այստեղ՝  կցելով Ձեր CV-ն և երկու մասնագիտական հոդված։

Մասնակցության վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930