Կաթոլիկ աշխարհի քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հռոմի երկու կալանավայրերի բանտարկյալներին 15.000 պաղպաղակ է ուղարկել: Այս մասին ասվում է Վատիկանի լրատվական ծառայությունը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պլանավորում է միջազգային գագաթնաժողով անցկացնել, որը նվիրված կլինի COVID-19-ի համավարակի հակազդմանն ու պատվաստմանն ուղղված գլոբալ ջանքերին: Այդ մասին հաղորդել է Politico-ն՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:
ՊՍԺ-ն մտադիր է լուրջ ջանքեր գործադրել հարձակվող Կիլիան Մբապեին համոզելու համար նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:
«Ժողովրդի այն հատվածը, որը կրկին գնացել և քվե է տվել սրանց, արժանի է, որ իրեն հերթական անգամ մոլորեցնեն: Ի՞նչ դրական ազդակ կարող է լինել թշնամուց: Չկա և չի կարող լինել: Այս թրքացածների ամբոխն իշխանության է բերվել շատ հստակ աշխարհաքաղաքական խնդիր լուծելու նպատակով՝ ամեն գնով «կարգավորել» Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ զիջելով ամեն ինչ, ինչ նրանք պահանջում են, և մեկընդմիշտ փակել մեր պահանջատիրության, հայրենատիրության էջը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
168.am-ի նկարահանող խումբն այսօր Արաբկիր վարչական շրջանում անցկացրած հարցման ընթացքում փորձեց լսել քաղաքացիների դիրքորոշումը Փաշինյանի հայտարարության, նահատակների հիշատակին գունագեղ տոնակատարություն իրականացնելու վերաբերյալ: Պետք է ընդգծել, որ հարցման ընթացքում մեզ հանդիպած քաղաքացիների ընդամենը 10%-ը պատրաստակամություն հայտնեց պատասխանել մեր հարցերին: Մյուսները կա՛մ ուշանում էին, կա՛մ շտապում, կա՛մ պարզապես խուսափում էին խոսել տեսախցիկի առաջ:
Եվրամիությունը Հայաստանը, Ադրբեջանը և 4 այլ պետություն բացառել է այն երկրների և տարածքների ցանկից, որտեղ ոչ պարտադիր ճանապարհորդությունը թույլատրվում է COVID-19 համավարակի համատեքստում: Այս մասին ասված է ԵՄ խորհրդի հինգշաբթի տարածած հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ Կենտրոն, Միկրոշրջան, Վանատուր և Ջրառատ թաղամասերի ջրամատակարարումը:
Նա ընդգծել է, որ այդ ուղղությամբ փորձագիտական և կառավարական մակարդակներով երկար ժամանակահատվածում իրականացվել է լարված աշխատանք:
168 TV-ի Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանը Փաշինյանի մատնանշած գունագեղ ու մասշտաբային նախատեսվող միջոցառումների մասին Փաշինյանի ձևակերպումներն այսպես բնորոշեց՝ այսպիսի հայտարարություններ անելով՝ նպատակ ունի շեղել մարդկանց ուշադրությունը մի շատ կարևոր գործընթացից, որը պատրաստվում է իրականություն դարձնել՝ իր ասած խաղաղության դարաշրջանին հասնելու համար։
Իսկ եթե արդեն տրամադրել եք ձեր բանկային քարտի տվյալները կամ խաղային հաշիվների գաղտնաբառը և կրել ֆինանսական կորուստներ, անհրաժեշտ է անհապաղ դիմել մասնագիտացված ստորաբաժանմանը կամ զանգել 011-56-27-18 հեռախոսահամարով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։ Վերջինս մի քանի ամիս առաջ Էրդողանին անվանել էր «բռնապետ»։ Հայտնի է դարձել, որ կողմերը քննարկել են Թուրքիա-Իտալիա հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները։
ՀՀ ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Վանաձորի Խնձորուտ թաղամասում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են դամբարաններ, որոնցից մեկի բացվածքից դուրս է բերվել խեցեղեն` 5 կճուճ և սափորներ, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ:
«Առողջապահության նախարարի հրամանն էլ է օրենք։ Հա, հենց ՕՐԵՆՔ Է։ Օրենքը մենակ պառլամենտի ընդունած ակտը չէ։ Ով չի տարբերում օրենքը ձևական ու նյութական իմաստով, չի կարող ճիշտ հասկանալ նաև Սահմանադրությունը, որովհետև Սահմանադրության տարբեր նորմերում «օրենք» հասկացությունը գործածվում է իր այս երկու տարբեր իմաստներով։ Հետևաբար, Սահմանադրության յուրաքանչյուր նորմի մասին խոսելիս պետք է նախ պարզեք, թե այդ նորմում «օրենք» հասկացությունն իր ո՞ր իմաստով է գործածել սահմանադիրը՝ ձևակա՞ն, թե՞ նյութական»։
Ազգային ժողովի առաջիկա քառօրյայի ընթացքում պատգամավորները կընտրեն Վճռաբեկ դատարանի դատավորի: Թեկնածուները 3-ն են՝ Հովսեփ Բեդևյան, Հրաչ Այվազյան և Լիանա Հակոբյան:
Այցը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ը:
ՇՀԿ-ի գագաթնաժողովը կկայանա Դուշանբերում, սեպտեմբերի 16-17-ին: Ներկայում կազմակերպության անդամներն են՝ Ռուսաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:
«Մեր կառավարման տարիներին կառուցված հիդրոէլեկտրակայանների շնորհիվ մեզ հաջողվեց այս ոլորտում Թուրքիային հասցնել լիովին այլ մակարդակի։ Այսուհետ ևս ներդրումներն առանց վարանելու շարունակելու ենք և հուսանք, որ մեր երկիրն էլ ավելի առաջ ենք տանելու էներգետիկայի ոլորտում»։
Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կրկին հնարավորություն կունենա «Բարսելոնայում»:
Փարիզի Հաշմանդամների տանը տեղի է ունենում 88 տարեկանում կյանքից հեռացած աշխարհահռչակ դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի հրաժեշտի արարողությունը: Ինչպես փոխանցում են ֆրանսիական լրատվամիջոցները, Ելիսեյան պալատը արարողությանը հրավիրել է ավելի քան 700 ֆրանսիացու:
Սեպտեմբերի 8-ին Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման կարևորությանը, սահմանազատման ու սահմանագծման հրատապությանը, ինչպես նաև Արցախի բանակցային գործընթացին։
Ռուսաստանն ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում ընթացող խաղաղության պայմանագրի ստորագրման մասին քննարկումներին: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ համատեղ:
168.am-ի տեղեկություններով, Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը հրաժարական է տվել:
«Հայաստան» դաշինքը, միաժամանակ, հայտարարում, որ իր քաղաքական ողջ կարելիությունները ծառայեցնելու է մեր պետականության ամրապնդմանն ու ազգային շահերի սպասարկմանը»։
Երեկվանից ամբողջ համացանցը իր դժգոհությունն է հայտնում «գունագեղ տոնակատարության» վերաբերյալ։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է եվրոպական լիգաներում ազգային հավաքականների հանդիպումների մասին:
Ռիզեյում Էրդողանը մասնակցել է գետնուղու բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև մի խումբ երեխաներ, որոնք Էրդողանի հետ կանգնել են տոնական ժապավենի մոտ՝ մկրատները ձեռքներին, որպեսզի միասին հանդիսավոր կերպով կտրեն ժապավենը։
«Ներքին տեղեկատվության բացակայության դեպքում ես ուշադրություն դարձրի այն հանգամանքի վրա, որ Ղարիբաշվիլին ասաց, թե Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումներ ունի հակամարտությունները կարգավորելու հարցի, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի հարցի շուրջ ևս: Սա բավականին հետաքրքրական հանգամանք է: Կարծում եմ, որ սրա շարունակությունը մենք տեսնելու ենք, հատկապես, երբ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է միմյանց օգնեն հակամարտությունների կարգավորման գործում: Սա ես կառանձնացնեի՝ որպես վրացական բանակցությունների առանցք»,- ասաց Վասաձեն:
Արարատի մարզի Արտաշատ քաղաքի դատարանում ընթանում է դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով դատական նիստը։