Կանաչ աղցան, որը կամրապնդի առողջությունը
Բաղադրիչներ
1. Բրոկկոլի – 100 գ
2. Լոբի – 20 գ
3. Ավոկադո – 70 գ
4. Դդմիկ – 50 գ
5. Ռուկոլա – 10 գ
6. Հազարի տերևներ – 30 գ
Սոուսի համար
1. Ձիթապտղի յուղ – 10 մլ
2. Մեղր – 10 գ
3. Քունջութի յուղ – 10 մլ
4. Կիտրոնի հյութ – 5 գ
5. Աղ – 1 գ
Պատրաստման եղանակը
1. Բրոկկոլին եփել նախապես աղ արած, եռացող ջրում 4-5 րոպե, այնուհետև սառեցնել սառույցի մեջ:
2. Սոուսը պատրաստելու համար խառնել բոլոր բաղադրիչները:
3. Խառնել բրոկկոլին, դդմիկը, ավոկադոն, լոբին, ռուկոլան, հազարի տերևները, լցնել սոուսը և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը