
Արևի լույսի պակասը հանգեցնում է Պարկինսոնի հիվանդության զարգացմանը

Վիտամին D-ի դեֆիցիտը նպաստում է Պարկինսոնի հիվանդության զարգացմանը. հայտնաբերել են Էմորի համալսարանի գիտնականները: Բժիշկների կարծիքով, այս հայտնությունն ապացուցում է վիտամին D-ի անփոխարինելի դերը մարդու առողջության համար, այդ թվում եւ՝ ուղեղի ճիշտ աշխատանքի համար:
Աշնանը եւ ձմռանն անհրաժեշտ է ընդունել դիետիկ հավելումներ կամ օգտագործել ավելի շատ այնպիսի սննդամթերք, որոնց մեջ վիտամին D-ի պարունակությունը շատ է, հատկապես` կաթ, ձուկ: Տարիքի հետ օրգանիզմի կողմից վիտամին D-ի սինթեզումը ուլտրամանուշակագույն ճառագայթների շնորհիվ ավելի պակասում է, հետեւաբար, տարեցներն այդ հիվանդությամբ հիվանդանալու ռիսկային խումբ են համարվում:
Ինչպես նկատել են ամերիկացի նյարդաբանները, 15-ամյա հետազոտությունների արդյունքում, հիվանդության զարգացումը զուտ կապված է եղել վիտամին D-ի պակասի հետ, որը ստացվում է արեւի ճառագայթների միջոցով:
Մասնագետները բնականաբար դեռ վաղուց գիտեին, որ այն նորմայի մեջ է պահում ոսկրային հյուսվածքի վիճակը, կարգավորում է արյան ճնշումն ու ինսուլինի քանակը օրգանիզմում: Իսկ հիմա ապացուցվել է, որ վիտամինը դրական ներգործություն է ունենում նաեւ նյարդային համակարգի վրա: