Մայր ու որդի որոնվում են որպես անհետ կորած:
«Մոտ 1.5-2 ամիս կլինի, որ սեպտեմբերի 21-ի ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման նախապատրաստական աշխատանքները սկսել ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Դոմինո փրոդաքշնի» հիմնադիր, նախագծի պրոդյուսեր Աշոտ Առաքելյանը։
Դեռևս օգոստոսի 18-ին 168.am-ը գրել էր, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը ցանկանում է լքել իր պաշտոնը նշանակումից ընդամենը 3 ամիս անց:
Կարմիր բերետավորները բերման են ենթարկում զոհված զինծառայողի հարազատին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա Մանյակ Գալստյանին և հեռացել դեպքի վայրից:
Ժնևում սեպտեմբերի 14-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերը:
Ադրբեջան անվանումը «գողացված» անվանում է եւ իրականում Արաքսից հարավ գտնվող իրանական գավառներից մեկի անվանումն է։
Բոլորս ցասումով և քննադատաբար ենք վերաբերվում ՀՀ Անկախության 30-ամյակի առթիվ, Նիկոլի կողմից հնչեցրած մասշտաբային «գունագեղ» տոնակատարությունների անցկացմանը: Պատճառները ցավալի են, բազմաթիվ և հիմնավոր: Իսկ իրականում ինչպես նշել Անկախության 30 ամյակը: Մի հանգամանք, որը ազգային հպարտություն է ներշնչել և արժևորվել գրեթե բոլոր հայերի կողմից:
ԿԺԴՀ-ն չճանաչված արկ է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը։ Հարավային Կորեայի շտաբների պետերի միավորված կոմիտեի (JCS) տվյալներով՝ Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 15-ին երկու բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել Ճապոնական ծովում:
Հայաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 756 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 250 559-ի:
Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, կարճել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը, հայտնում է «Փաստինֆոն»:
hraparak.am-ը հարցազրույց է արել Նիկոլ Փաշինյանի քավորական ընտանիքի անդամ, «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օրերս «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը հայտարարեց, որ չի մասնակցելու Գյումրիում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «լուսավորականները» նախապես տամադրված են եղել մասնակցել Գյումրու ընտրություններին, անգամ թեկնածուի հարցն են որոշած եղել:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ձկնամթերքի գինը գնալով բարձրանում է։ Այս մասին չի լռում անգամ պաշտոնական վիճակագրությունը? ՀՀ վիճակագրական կոմիտեն օգոստոսին, հուլիսի համեմատ, ձկնամթերքի շուկայում արձանագրել է 1.5 տոկոս գնաճ։ Միայն «Իշխան» ձկնատեսակի գինը բարձրացել է 1.7 տոկոսով։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Պատկերացնո՞ւմ եք` նախկինները համարձակվեին մոտ 3 տարի թափուր թողնել Երեւանի պետական համալսարանի ռեկտորի աթոռը, մեկը մյուսի ետեւից ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակեին` առանց մրցույթ անելու եւ ռեկտոր ընտրելու: Կամ` 3 տարի շարունակ Հայաստանի խոշոր քաղաքներից մեկում` Իջեւանում, ընտրություն չանեին, իսկ քաղաքապետի ԺՊ նշանակվեր Սերժ Սարգսյանի ընտանիքի քավորը կամ քավորի եղբայրը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով սեպտեմբերի 14-ին մեկնել է Անկարա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի ցավ սրտի մի փաստ է արձանագրելի, որից էլ պետք է լրջագույն հետևություններ անել. ոչ վաղ անցյալից սկսյալ մինչ օրս ազգային-հոգևոր արժեհամակարգի, հայ ոգեղինության, ազգային-եկեղեցական սրբությունների, ավանդույթների և խորհրդանշանների դեմ գործողների մեծագույն մասը դրսում՝ օտար կառույցներում և ուսումնական հաստատություններում ուսանած անձերն են:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ռազմիկ Թևոնյանի՝ Արարատի մարզպետի պաշտոնից հրաժարվելու բազում պատճառներ շրջանառվեցին, որ նա պատրաստվում է ոչ միայն մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին, այլև ողջ պրոցեսը համակարգել` ընտրություններին առաջադրելով բացառապես իր մարդկանց, որոնցից մի քանիսը «հարուստ» քաղաքական անցյալ ունի, ուստիև մերժվել է կուսակցության կողմից, ինքն էլ ինադ է ընկել, ազատման դիմում գրել։
Բանն այն է, որ սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ծրագրվում են ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի անցկացումը, որի ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը պետք է փոխանցվի Հայաստանին:
«Իրավունք» թերթը գրում է․ «Բոլորս հիշում ենք, թե ինչ արտոնյալ պայմաններով (ազատված օդի հարկից, սպասարկման վճարից և այլն) հայկական շուկա մուտք գործեց իռլանդական հայտնի լոուքոսթեր Ryanair ավիաընկերությունը, որը խոստանում էր անհամեմատ մատչելի գներով տոմսեր դեպի եվրոպական ուղղություններ: Որը, սակայն, կարճ ժամանակ չվերթեր իրականացնելուց հետո (այն էլ ոչ խոստացված մատչելի գներով) դադարեցրեց գործունեությունը Հայաստանում` իբր COVID-19 համավարակով պայմանավորված:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Կամո Քոչունցը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ. միևնույն ժամանակ, Պողոս Պողոսյանն ազատվել է ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից, Սահակ Օհանյանն ազատվել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նոր ձևավորված Ազգային ժողովի պատգամավորներին այլևս պատգամավորական HH 11 սերիայով համարանիշներ չեն տրամադրելու, որ նրանք փակցնեն իրենց մեքենաներին։ Որոշումը նոր ԱԺ աշխատակազմինն է, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը, որ պատգամավորներն այլևս նման «անձեռնմխելի» պետհամարանիշներ չեն ունենա։ Դրանք, իրականում, առանձնապես մեծ դեր չէին խաղում երթևեկության մեջ, տեսախցիկները ֆիքսում էին ԱԺ-ի համարներով մեքենաների խախտումներն ու տուգանքներն ուղարկում տերերին։
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:55-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջաղբյուր գյուղի Իլիկավանքի փողոցում այրվում է անասնակեր և անասնագոմ:
Սեպտեմբերի 16-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն Արենի համայնքի Ելփին և Չիվա բնակավայրերում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները կրկին ցույց են տվել Եվրամիության խոցելիությունը: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Երթևեկությունը վերահսկում են նաև քաղաքացիները․ թեմատիկ անդրադարձ:
Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 37 հազար 7107 թեստ. 24 հազար 507-ը՝ հակագենի, 13 հազար 210-ը՝ ՊՇՌ-թեստ եւ հայտնաբերվել է ախտահարման 3221 նոր դեպք: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում: Համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 585 հազար 36 դեպք:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը