«Սովետական Ադրբեջանի» հարցերով «գիտակներին»». Ալվինա Աղաբաբյան

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սովետական Ադրբեջանի» հարցերով «գիտակներին»`

1. Ներկայիս Ադրբեջանն իրեն Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ չի ճանաչել,

2. Որոտանը և Գորիս֊Կապան ճանապարհը ՀՀ սուվերեն տարածքում են գտնվում,

3. Հադրութի, Շահումյանի ու Քաշաթաղի շրջաններն Ադրբեջանի արևմտյան շրջաններ չեն, դրանք Արցախի Հանրապետության սուվերեն տարածքներն են` ժամանակավորապես օկուպացված Ադրբեջանի կողմից։

Չնայած վերջնանպատակային “Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մաս է”+” Զանգեզուրն ու Բասարգեչարը Գյոյչա լճով պատմական Ադրբեջանի մաս են” ադրբեջանական քարոզչական օպերացիան հաջողությամբ իրականացնողներին էս ամենն ինչի՞ն է պետք որ…

Որոտանի կիրճը, որին ԴԵՌ Բազարչայի կիրճ չեն անվանում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930