Բաժիններ՝

Ճապոնիայում արձագանքել են ԿԺԴՀ-ում նոր թեւավոր հրթիռի փորձարկմանը

Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին այն կարծիքին է, որ եթե ԿԺԴՀ-ում թեւավոր հրթիռի հաջող փորձարկման մասին տեղեկատվությունը հաստատվի, ապա դա կարող է հնարավոր սպառնալիք դառնալ տարածաշրջանի անվտանգության համար, ինչպես նաեւ անհանգստություն է առաջացնում։

«Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ) սեպտեմբերի 13-ին հաղորդել էր թեւավոր հրթիռի հաջող փորձարկումների մասին: Մասնավորապես, մասնագետներն անցկացրել են երկրի վրա հրթիռի շարժիչի քարշուժի փորձարկումներ, թռիչքային փորձարկումներ եւ այլն: Դրանք բոլորը, ինչպես հաղորդվում է, անցել են հաջողությամբ: Թեւավոր հրթիռները կարողացել են թիրախներ խոցել 1,5 հազար կիլոմետր տարածության վրա. նոր զենքի բնութագրերը ճանաչվել են նախագծային պահանջներին համապատասխանող:

«Եթե տվյալները հաստատվեն, դա կարող է սպառնալ աշխարհին ու տարածաշրջանի անվտանգությանը եւ անհանգստություն առաջացնել: Մենք մտադիր ենք շարունակել ԿԺԴՀ-ի ռազմական գործողությունների մոնիթորինգը ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հետ սերտ համագործակցությամբ»,-NHK հեռուստաալիքը մեջբերում է Ճապոնիայի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքը: Սեպտեմբերի 14-ին ավելի վաղ Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետները Տոկիոյում անցկացրել են ԿԺԴՀ-ին նվիրված եռակողմ հանդիպում:

Հանդիպմանը մասնակցել են Հյուսիսային Կորեայի գծով ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Սունգ Կիմը, Ճապոնիայի ԱԳ նախարարության Ասիայի եւ Օվկիանիայի գծով վարչության տնօրեն Տակեհիրո Ֆունակոսին եւ Հարավային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Նո Գյու Դոկը: Քննարկման հանգուցային թեմաներից մեկը նաեւ դարձել է հնարավոր պատասխանը հյուսիսկորեական կողմի այն հայտարարությանը, որը վերաբերում է հրթիռային հաջող փորձարկումներին: Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ԿԺԴՀ-ի միջուկազերծման ուղղությամբ, մի կողմից, Փհենյանի հետ երկխոսության ճանապարհով, մյուս կողմից՝ պատժամիջոցների ճնշման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս