
Բայդենը սեպտեմբերի 24-ին կընդունի Ավստրալիայի, Հնդկաստանի և Ճապոնիայի ղեկավարներին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 24-ին, ինչպես սպասվում է, Վաշինգտոնում կընդունի Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնին, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին եւ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգային: Այդ մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
««Քառյակ» երկրների ղեկավարները կենտրոնանալու են մեր կապերի խորացման եւ գործնական համագործակցության առաջխաղացման վրա այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են COVID-19-ի դեմ պայքարը, կլիմայի ճգնաժամի խնդիրների լուծումը, գործընկերությունը նոր տեխնոլոգիաների եւ կիբեռտարածության բնագավառում, ինչպես նաեւ ազատ եւ բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջընթացը»,-նշվում է նախագահի մամուլի քարտուղար Ջենիֆեր Փսաքիի հայտարարության մեջ:
Առաջին նման գագաթնաժողովն անցկացվել է այս տարվա մարտին՝ վիրտուալ ձեւաչափով. սեպտեմբերյանը կդառնա առաջին առերես հանդիպումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: