ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 14-ին մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների Երեխաների իրավունքների հանձնակատարների (օմբուդսմանների) առաջին հանդիպմանը:
Հայաստանում անցկացվող զորահավաքային զորակոչը, հավաքներն ընթանում են պատշաճ մակարդակով, զորակոչվող քաղաքացիները պատշաճ կերպով ներկայանում են զինվորական ծառայության վայրեր, նրանց կողմից դրսևորվում է բարձր պատասխանատվություն և քաղաքացիական գիտակցություն, իսկ զինվորական ծառայության դեմ հանցավոր վարքագծի՝ լայն մտահոգության տեղիք տվող միտումներ չեն արձանագրվել:
Եվրամիությունում այն կարծիքին են, որ Բելառուսի հետ սահմանին տեղի է ունենում «հիբրիդային գրոհ»: Այդ մասին Եվրախորհրդարանի պատգամավորներին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ պարտադրումը հակառակորդի կողմից չպետք է միակողմանի լինի, Հայաստանը պարտավոր է ինքնուրույն պահպանել իր սահմանները։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, այսօր շարունակեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը կարճելու վերաբերյալ պաշտպանների, դատախազների և տուժող կողմի ներկայացուցչի բողոքների քննությունը:
Հայաստանն Իրանին է հանձնել 6 իրանցի դատապարտյալի:
Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ իբր Վիտալի Բալասանյանն Արմեն Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը, իսկ Չարչյանն էլ կտրականապես մերժել է այդ առաջարկը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արցախի հերոս, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խմբակցության առաջարկած քննարկմանը՝ Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանն այս գիշեր կալանավայրից գրեթե անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, առողջական վիճակում կան բարդացումներ, թոքաբորբ ու ավելացվել է ինսուլինի չափաբաժին: Չարչյանին տեսակցելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Խորհրդարանի բարձր ամբիոնից առավել քան հստակ հայտարարելով, որ հայ գերիների խոշտանգումների մասին լուրերը «հնարած» են, Ալեն Սիմոնյանը փաստորեն ժխտեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասածը:
Թուրքիայի զինված ուժերը Իրաքում շարունակում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ իրենց կողմից իրականացվող “Pençe-Şimşek” («Ճանկ-կայծակ») ռազմական գործողությունը:
ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին–Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլական «բեսպրեդելը» մտավ ԵՊՀ. ռեկտորի ժ/պ-ի անհիմն նկատողություններով այսօր հեռացվել եմ աշխատանքից»։
Նիկոլի «կիրթ» գործընկերը Շուշիի նոր լոգոյի մրցույթ է հայտարարել:
Արդեն հայտնի է, որ հայրենի կառավարությունն անկախության 30-ամյակին նվիրված «գունագեղ» միջոցառումը վստահել է «Դոմինո փրոդաքշն» կազմակերպությանը: Ու թեև Փաշինյանի կողմից մասշտաբային տոնակատարություն կազմակերպելու մասին հայտարարությունը վրդովվեցրել է հատկապես պատերազմում զոհված, անհետ կորած, գերեվարված զինծառայողների ծնողներին, կանանց, երեխաներին, բայց հայրենի իշխանություններն իդիլիական անխռովությամբ վստահեցնում են՝ ամեն ինչ կարգին է, նույնիսկ «ջերմ ողջագուրվել» են ծնողներից մեկի հետ:
Թուրքիայի Քոնիա քաղաքում անցկացվող «ԹուրԱզ Բազե-2021» անցկացվող համատեղ զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի և թուրք զինվորականները մարտական թռիչքներ են իրականացրել:
Սեպտեմբերի 21-ը գունագեղ տոնողները հիմա համոզում են, որ չէին էլ պատրաստվում տոնել։
«Ըստ Սովետական միության քարտեզի, այդ հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ. Էդուարդ Աղաջանյան։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, այսօր շարունակեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների, դատախազների և տուժող կողմի ներկայացուցչի բողոքների քննությունը:
Բարձրավանի գյուղապետի կարծիքով՝ եթե այսօր թշնամին իրանական մեքենաներն է կանգնեցնում, վաղը-մյուս օրը կկանգնեցնի նաև հայերին։ Այլ խոսքով՝ ադրբեջանական կողմն այս ամենով հասկացնում է, որ որոշ ժամանակ հետո հայությունն է հայտնվելու իրանցիների կարգավիճակում։
Սահմանափակման համար հիմք է ծառայել նշված երկրներում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը:
Սեպտեմբերի 21-ից Ռուսաստանի 4 քաղաքներից դեպի Թուրքիա կիրականացվեն թռիչքներ: Այդ մասին հայտնում են թուրքական և ռուսական լրատվամիջոցները: Ըստ տեղեկությունների՝ այսուհետև Ռուսաստանի Պսկով, Մագադան, Չիտա, Մուրմանսկ քաղաքներից թռիչքներ են իրականացվելու դեպի Թուրքիա:
«Երեկ ինձ Կապանից ասել են, որ հայկական երեք բեռնատար են ստուգել։ Հարյուր տոկոսանոց չէ, բայց տեղեկացրել են վարորդները»։
37-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
13-ամյա Մարտիկն իսկական մարտիկ է՝ ուժեղ, համառ և խելացի։ Արդեն մեկ տարի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում ֆիզիոթերապիա է անցնում, պատրաստվում է վիրահատության։ Որոշել է, որ պետք է քայլի, իսկ Մարտիկի խոսքը վերջնական է:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չեն համարում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ նշելով, որ այդ հարցը համապարփակ կարգավորման կարիք ունի։
«Չափազանց կարևոր է այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին։ Սա այն է, ինչի մասին մենք բազմիցս նշել ենք նոյեմբերին կայացած՝ կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո»,- լրագրողների հետ զրույցում ասաց Թրեյսին։
Ֆրանսիայի ԱԳ նախարարության ղեկավար Ժան Իվ Դրիանն սպառնացել է, որ Փարիզը Մալիից զինվորականներին դուրս կբերի, եթե աֆրիկյան այս երկրում սկսեն աշխատել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) վարձկանները։
Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի հավաքը, որը վարել է Դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են տեղի ունեցող իրադարձությունները, երկրի առաջ կանգնած մարտահրավերները, լուծման ուղիները, Դաշինքի տարբեր օղակներում աշխատանքների կազմակերպչական հարցեր։ Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» դաշինքից։
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարների խորհուրդների և ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին: