
Ստամբուլում հայկական գերեզմանատանը շինարարական աշխատանքներ են սկսվելու

Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի ավագանին միաձայն ընդունել է հայկական հիմնադրամի՝ տարիներ առաջ ներկայացրած պահանջը տեղի հայկական գերեզմանատան տարածքը բարեկարգելու մասին։ Ավագանու կայացված որոշումը զարմացրել է թե՛ թաղամասի բնակիչներին և թե՛ քաղաքական կուսակցություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բաքըրքյոյի բնակիչների մոտ կասկած է առաջացրել այն, որ որոշման մերժումից ընդամենը երկու ամիս անց «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչները ձեռնպահ, իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամները կողմ են քվեարկել որոշմանը՝ ըստ էության աջակցելով իրենց քաղաքական հակառակորդ ԱԶԿ-ին։ Հնարավոր է համարվում, որ ԱԶԿ-ն և ԺՀԿ-ն գումարային շահեկան գործարքի մեջ են։
Տեղեկացնենք, որ Բաքըրքյոյի հայկական գերեզմանատունը կառուցվել է 1840-ական թվականներին։ Ի թիվս այլոց՝ այնտեղ է ամփոփված է նաև Օսմանյան կայսրության արտաքին գործերի գերատեսչության հայ պաշտոնյաներից հյուպատոս Սարգիս Բալյանի աճյունը (1882-1836)։