Բաժիններ՝

COVID-19-ին նվիրված գագաթնաժողովն ԱՄՆ-ի նախագահությամբ կկայանա սեպտեմբերի 22-ին

Միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված է լինելու COVID-19-ի համավարակի դեմ պայքարին եւ գլոբալ պատվաստման հարցերին, պլանավորված է անցկացնել սեպտեմբերի 22-ին: Այդ մասին հաղորդել է Washington Post թերթը:

«Գագաթնաժողովի ժամանակ նախագահ Բայդենը կոչ կանի պետությունների ղեկավարներին, կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, բիզնեսի, բարեգործական եւ ոչ կառավարական կազմակերպութունների առաջնորդներին՝ հավաքվել միասին՝ COVID-19-ի համավարակին վերջ դնելու պարտավորությունն ստանձնելու նպատակով»,-ասվում է գագաթնաժողովի հրավիրագրում, որը հայտնվել է հրատարակության տրամադրության ներքո: Սպասվում է, որ գագաթնաժողովը կանցկացվի վիրտուալ ձեւաչափով: Դրա հետ մեկտեղ Բայդենի թիմի նպատակն այն է, որպեսզի ավելի հարուստ երկրներին համոզեն՝ նվիրաբերելու, այլ ոչ թե վաճառելու պատվաստանյութի բոլոր ավելցուկները, նշում է պորտալը:

Գագաթնաժողովին մասնակցելու համար հրավիրվածների ստույգ ցուցակը դեռ հայտնի չէ, սակայն, ինչպես հաղորդել են Axios-ի աղբյուրները, հրավիրվածների թվում է Պեկինը, չնայած այն բանին, որ ոչ լրիվ չափով է համագործակցում COVID-19-ի ծագման միջազգային հետաքննություններին: Պաշտոնատար անձինք նաեւ պլանավորում են հրավիրել Ռուսաստանին եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս